AD (728x90)

Thursday, January 22, 2015

Պատմություն: Նախագիծ II (Պատմական տերմինների ցանկ)

Share it Please
1.      Թագավոր, միապետի հայկական տիտղոսներից մեկը, որ հաճախ ասոցացվում է «կայսր» տիտղոսի հետ։
2.      Սպարապետ- (պահլ.՝ «spah» - զորք, հեծելազոր և «pat»-գլխավոր) զինված ուժերի գլխավոր հրամանտարի անվանումը հին և միջնադարյան Հայաստանում։ Անմիջաբար ենթարկվել է թագավորին և գործել նրա հրամանով։ Ղեկավարել է ինչպես արքունի զորաբանակը, այնպես էլ իշխանական զորամասերը։
3.      Գունդստաբլ (ֆրանս. connétable), զորքերի գլխավոր հրամանատար (սպարապետ) Կիլիկյան Հայաստանում և Արևմտյան Եվրոպայում։ 
4.      Խնամակալություն, պայլություն, արքունի գործակալություն Կիլիկյան Հայաստանում (XII դարի 1-ին կեսից)։ Գործակալը կոչվել է «պայլ» կամ «հայր»։ Նա կրել է «ավագ պարոն» տիտղոսը։ Պայլը եղել է թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի խնամարկուն, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա հովանավորն ու պետության կառավարիչը։ Խնամակալությունը պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ:
5.      Հայդուկ՝ առավելապես Բալկաններում և նախկին Օսմանյան Կայսրության այլ տարածքներում պարտիզանական պայքար մղող ազատամարտիկների տարածված անվանում։ Հայդուկների խմբի ղեկավարը կոչվում է հայդուկապետ։ 
6.      Ֆիդայի (թարգ.՝ «զոհաբերող» կամ «փրկիչ») պատմության տարբեր ժամանակաշրջաններում Արևմտյան Ասիայի մի շարք հեղափոխական ռազմական կուսակցությունների, ազգային ազատագրական շարժումների, ահաբեկչական և այլ կազմակերպությունների մասնակիցների վերաբերյալ օգտագործվող հասկացողություն։
7.      Իշխան, ավանդական տոհմական ժառանգական տիտղոս, որը փոխանցվում է սերնդեսերունդ նույն տոհմի անդամների միջև։ Իշխանի կինը կրում է «իշխանուհի», իսկ չամուսնացած որդին և դուստրը կրում են համապատասխանաբար «իշխանազն» և «իշխանադուստր» տիտղոսները։
8.      Իշխանաց-իշխան (իշխողների իշխող), բարձրաստիճան տիտղոս-կոչում միջնադարյան Հայաստանում, շնորհվել է կողմնակալ-հրամանատարներին, տարածքներիկուսակալներին։
9.      Ոստանիկներ, ազնվական կրտսեր դաս վաղ միջնադարյան Հայաստանում։ Մեծ մասամբ սերել են արքայական տոհմից, կալվածներ ստացել արքունական տիրույթից՝ ոստանից։ Եղել են թագավորի առավել վստահելի վասաղները, համալրել ոստանիկ կամ արքունի հեծելագունդը։ Վարել են պալատական զանազան պաշտոններ։
10.  Մարզպան, (պահլ.` marzpan-կուսակալ), Սասանյան Իրանի գերիշխանությանը ենթակա վարչական միավորի՝ մարզպանության կառավարիչը, արքայից արքայի տեղապահը: Հայ Արշակունի արքայատան անկումից (428) և Մարզպանական Հայաստանի ստեղծումից հետո Սասանյան արքունիքը 5-7-րդ դարեր Հայոց մարզպաններ են նշանակվել թե՝ պարսիկ վերակացուներ, թե՝ հայ իշխաններ:
11.  Բերդատեր պարոն- Կիլիկիայի հայկական պետությունում բերդատեր պարոնները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը։ Մոտ 80 բերդատեր պարոններից յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը, հաճախ եղել նաև համապատասխան գավառի տերն ու կառավարիչը։
12.  Հազարապետություն- արքունական գործակալություն Արշակունյաց Հայաստանում, որը զբաղվում էր հարկերի հավաքագրմամբ, արքունական եկամուտների և ծախսերի կառավարմամբ։ Հազարապետի պաշտոնը ժառանգական էր:
13.  Խալիֆայություն- մուսուլմանական աշխարհում սկիզբ առած առաջին կառավարման համակարգից և ցույց է տալիս մուսուլմանների (համայնք) քաղաքական միասնություն։ Արիստոկրատ–սահմանադրական հանրապետություն, որը նշանակում է, որ պետության ղեկավարը, խալիֆան և այլ պաշտոնյաներ ժողովրդի և, իսլամիներկայացուցիչներ են և պետք է ղեկավարեն սահմանադրական և կրոնական օրենքներին, կամ շարիաթին համապատասխան։ 
14.  Բացարձակ միապետություն- կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։
15.  Սահմանադրական միապետություն-  Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա եական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ 
16.  Դուալիստական միապետություն- Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում։ 
17.  Տանուտերություն. տանուտեր-նախարարի իշխանությունը միջնադարյան Հայաստանում։ Սովորաբար եղել է ժառանգական և հորից փոխանցվել ավագ որդուն։ Նախարարի տերունական իրավունքները տարածվել են ոչ միայն իր տոհմի սեպուհների, այլ նաև նրան պատկան հողատիրույթների (գավառ, նահանգ) ու գրանցում բնակվող բնակչության վրա։
18.  Կապիտալիզմ- տնտեսական համակարգ, որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին:
19.  Ֆեոդ կամ Ավատ- (ուշ լատիներեն feodum, feudum)Արևմտյան Եվրոպայի երկրներում միջին դարերում հողատիրույթ կամ հաստատագրված եկամուտ (դրամով կամ բանաձևով), որ սյուզերենը պարգևում էր իր վասալին ժառանգաբար տիրելու համար՝ վերջինիս կողմից հօգուտ առաջինի ֆեոդալական ծառայություններ մատուցելու կամ սովորույթով նախատեսված դրամական վարձը մուծելու դիմաց։
Գավազանագիրք, գահացանկ, հոգևոր և աշխարհիկ իշխանավորների հաջորդության ժամանակագրական ցանկ, կարգ, աղյուսակ։ Հայ միջնադարյան մատենագրության տեսակ, պատմական երկ։ Հայ մատենագրության մեջ ավելի հաճախ հանդիպում են Հայոց կաթողիկոսների գավազանագիրք-գահացանկերը, որոնք հայտնի են «Կաթողիկոսք Հայոց», «Ըստ կաթողիկոսացն Հայոց», «Անուանք հայրապետացն Հայոց» և այլ խորագրերով։ Հնագույնը վերագրվում է 5–րդ դարի մատենագիր Եզնիկ Կողբացուն։ 

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism