AD (728x90)

Thursday, November 14, 2013

Պատմություն: Նախագիծ 1

Share it Please

1 - Հայաստանի ազատագրման պայքարը 17-րդ դարի վերջին և  18-րդ դարում: Հայաստանի ազատագրման արևմտաեվրոպական կողմնորոշման պատճառները:

17-րդ դարում Հայաստանի ազատագրման գործին մասնակցել են Իսրայել Օրին և Հակոբ Ջուղայեցին: Այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ: Եվրոպական շատ երկրներ նույնպես պատերազմում էին Թուրքիայի դեմ, այդ իսկ պատճառով հայերը Հայաստանն ազատագրելու համար ընդունեցին Եվրոպական կողմնորոշումը:

Էջմիածնի ժողովը տեղի է ունեցել 1677 թվականին: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում էր դիմել եվրոպական պետությունների օգնությանը, թե ոչ: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով:

Անգեղակոթի ժողովը տեղի է ունեցել 1699 թվականի ապրիլի 29-ին: Ժողովի ձեռնարկողը եղել է Իսրայել Օրին: Անգեղակոթի ժողովին մասնակցել են Սյունիքի 11 մելիքներ։ Ժողովին քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Ժողովի մասնակիցների ստորագրությամբ դիմումներ են հղվել Հռոմի պապին,Ավստրիայի կայսրին, Կուրյուրստ Հովհանն Վիլհելմին և Պետրոս Առաջինին՝ հայցելով նրանց օգնությունը։

2 - Արցախի ազատագրական պայքարը 1720-ական թվականներին:

18-րդ դարի 20-ական թվականներին Արցախում ազատագրական պայքարը ղեկավարում էր Եսայի Հասան Ջալալյանը: Նրան աջակցում էին Ավան և Թարխան հարյուրապետները: Առաջացել են մի շարք սղնախներ՝ Շուշիի, Գյուլիստանի, Դիզակի, Քարագլխի, Ավետարանոցի և Ջրաբերդի:
Սյունիքի ազատագրական պայքարը ղեկավարել են Դավիթ Բեկը և Մխիթար Սպարապետը  1722-1730 թվականներին:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism