AD (728x90)

Saturday, December 28, 2013

Աշխարհի էպոսները

Share it Please

Էպոս գործածվում է երկու իմաստով` առաջինը լայն առումով գրական երեք սեռերից մեկը (էպիկական, քնարական, դրամատիկական), երկրորդը` նեղ ժանրային առումով ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից: Ազգային էպոսը էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծության կամ գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև ինքնուրույնության կամ անկախության ձգտող որևէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը. կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։
Էպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ և պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» և հերոսկան աշխարա­հայացքին մոտողբերի զարգացումով։

ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԷՊՈՍ

Ռուսական հերոսական էպոսը, բաժանվում է երեք հիմնական մասերի: Ի տարբերություն մեր էպոսի, այնտեղ հերոսների մեջ ժառանգական կապ գոյություն չունի: Ռուսական հերոսական էպոսը բաժանվում է ժամանակագրական երեք ցիկլերի: Առաջինը, դա հնագույն կամ արխիական ցիկլն է, որի հիմնական հերոսներն են Սվյատոգորը, Սամսոնը, Վոլխը, Միկուլոն և այլն: Հաջորդը միջին ցիկլն է, որի վառ արտահայտված կերպարը Իլյա Մուրոմեցն է և նրաեղբայրները` Ալյոշան, Դաբրինյան և մյուսները: Եվ երրորդը, ավելի մեզ մոտ ժամանակագրական առումով, Նովգորոդյան ցիկլն է, Սադկո գլխավոր հերոսով:

ՀՈՒՆԱԿԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԷՊՈՍ

Ոդիսական ստեղծվել է, հավանաբար, մ.թ.ա. VIII դարում։ «Ոդիսականի» սյուժեն ոչ թե հերոսական է, այլ հեքիաթային, արկածային և կենցաղային։ Պատմում է Իթակե կղզու արքա Ոդիսևսի Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու ճանապարհին տասը տարի տևած արկածների, ինչպես նաև Իթակեում Օդիսևսին սպասող հավատարիմ կնոջը` Պենելոպեն բաժին ընկած փորձությունների մասին: «Ոդիսականը» նույնպես բաժանված է 24 գրքերի կամ երգերի։ Կառուցվածքի առումով «Իլիականի» համեմատ «Ոդիսականն» ավելի բարդ է։ Պոեմն սկսվում է պատմության կեսից, իսկ նախորդող իրադարձությունների մասին տեղեկանում ենք կենտրոնական երգերից։ Գլխավոր հերոսն ավելի վառ է արտահայտված:
Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը առևանգում է հունական Սպարտա պետության թագավոր Մենելայոսի կնոջը` Հեղինեին։ Հեղինեն Զևսի դուստրն էր և ուներ առասպելական գեղեցկություն։ Հեղինեի առևանգումը դառնում է Տրոյական պատերազմի պատճառ։

ՀՆԴԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԷՊՈՍ

ՄԱՀԱԲՀԱՐԱԹԱ

Մահաբհարաթա հին հնդկական պոեմ-էպոս է։ Այն հին հնդկական գրականության երկու մեծ պոեմներից մեկն է։ Մյուս մեծ պոեմը«Ռամայանան» է։
Մահաբհարաթան պատմում է Բհարաթա թագավորի ժառանգների մասին։ Տասնհինգ գրքերից (փարվա) կազմված պատմագրությունների, առակների, լեգենդների,երկխոսությունների, աստվածաբանական, քաղաքական, իրավական բնույթի դատողությունների, առասպելների, ծագումնաբանությունների, օրհներգերի, ողբերգերի ամբողջություն է։ Համարվում է, որ նրա մեջ կա աշխարհի ամեն ինչը։Պոեմում պատվում է ռաջաների երկու ընտանիքների միջև պայքարի մասին։ Հինգ Փանդավ եղբայրներ վաղ տարիքից մնացել էին առանց հոր։ Հորեղբայրն ու հորեղբոր որդիները՝ Կաուրավները, նրանց արտաքսեցին հարազատ վայրերից։ Փանդավները մեծանալով դարձան հզոր դյուցազուններ։

ՌԱՄԱՅԱՆԱ

Ռամայանա հին հնդկական պոեմ-էպոս։ «Ռամայանան» պատմում է արքայորդի Ռամայի անհաջողությունների և հերոսությունների մասին։ Պոեմում հավաքաված և մշակված են հնադարյան ասքերը, որոնցում ժողովուրդն արտահայտել է իր պատկերացումները մարդու լավագույն հատկությունների մասին։ Ռամա արքայորդու թշնամիները կարողանում են նրան 14 տարով արտաքսել մայրաքաղաքից։ Նրա հետ միասին կամավոր տարագրվում են նրա կինը՝ գեղեցկուհի Սիտան և եղբայրը։ Նրանք բնակություն են հաստատում անտառում, իրենց ձեռքով կառուցած խրճիթում։ Իրենց ու Սիտային պաշտպանելու համար եղբայրները ստիպված են լինում մարտնչել անտառում ապրող չար դևերի ու հսկաների դեմ։

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԷՊՈՍ

ՇԱՀՆԱՄԵ

«Շահնամեում» նկարագրվում է Իրանի պատմությունը հնագույն շրջանից մինչև Խոսրով II շահի ժամանակները՝ մինչև մահմեդականության ներթափանցումը երկիր (VII դար): Առաջին տարբերակն ավարտել է 994 թ-ին, իսկ երկրորդը՝ 1010թ-ին: Պոեմը կազմված է 50 «թագավորություններից» (փադիշահ), «թագավորությունները»՝ մեծ ասքերից (դաստաներից)՝ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար բեյթ: Էպոսի ամենանշանավոր դաստաներից են՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ», «Իսֆենդիարի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Իսֆենդիար» և այլն:
«Շահնամեում» արտացոլված է Բարու և Չարի պայքարի գաղափարը, որը հաճախ դրսևորվում է արդարության ու անարդարության հակադրությամբ. այն ներկայացված է Իրանի (Բարու աղբյուր) և Թուրանի (Չարի կրող) անընդմեջ կռիվների գեղարվեստական պատկերներում և արդարամիտ, իդեալական տիրակալի վերաբերյալ Ֆիրդուսու գաղափարները մարմնավորող կերպարներում:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism