AD (728x90)

Wednesday, February 12, 2014

Պատմություն: Նախագիծ 3

Share it Please

19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմը: Դրա հետևանքներըը հայ ժողովրդի համար:

1877-1878 թ.թ. ռուս-թուրքական պատերազմ:
Ուներ երեք պատճառ
1.      Ռուսաստանը ուզում էր վերականգնել իր միջազգային հեղինակությունը Ղրիմի պատերազմից հետո:
2.      Ռուսաստանը ցանկանում էր վերականգնել Բալկաններում և Սև ծովում իր կորցրած դիրքերը:
3.      Ռուսաստանը ցանկանում էր իր ազդդեցությունը տարածել մերձավոր արևելքի վրա:

1875-1876 բալկաններում Սերբերը, Բուլղարները մեծ ապստամբություն բարձրացրին թուրքիայի դեմ և Ռուսաստանը պաշտպանեց այդ ժողովուրդներին և 1876 դեկտեմբերին Ռուսաստանի դեսպանը Սուլթան Աբդուլ Համիթ 2-ին ներկայացրեց բարենորոգումների ծրագիր քրիստոնյա ժողովուրդների համար, սակայն սուլթանն իր թիկունքում ուներ հզոր Անգլիային: Ռուսաստանի դեսպանին տվեց հետևյալ պատասխանը:
1.      Օսմանյան կայսրությունում ընդունվել է սահմանադրություն ուստի բոլոր ժողովուրդները իրավահավասար են:
2.      Ոչ մի պետություն իրավունք չունի խառնվելու Թուրքիայի ներքին գործերին:


1878 թ.-ի փետրվարի 19-ին Պոլսի արվարձան Սան-Ստեֆնոյում կնքվեց հաշտության պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Ըստ որի.
1.      Բալկանյան երկրները ստացան անկախություն և ինքնավարություն
2.      Ռուսաստանին անցավ Կարսը, Արդահանը, Ալաշկերտը, Ախալցխան, Ախալքալաք, Բաթումը և  Բայազետը:
3.      Թուրքիան վճարեց ավելին քան 3 հարյուր միլիոն ռուբլի ոսկով ռազմատուգանք, այս պայամանագրի ժամանակ Հայկական Հարցը, որը Բեռլինի կոնգրեսում Դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկան:

Հայաստանը դարձավ պատերազմի թատերաբեմ(Սով, համաճարակ, ավերածություններ): Արտաքին ուժերի կողմից հայ ժողովրդի ճնշումը ուժեղացավ:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism