AD (728x90)

Wednesday, November 27, 2013

Conditional Sentences / Պայմանական նախադասություններ

Share it Please

Նախատեսված է 10-11-րդ դասարաններում սովորողների համար

Անգլերենին վերաբերող գիտելիքների ու հմտությունների ստուգման բոլոր հարցաշարերում իրենց կայուն տեղն են զբաղեցնում պայմանական նախադասությունների երեք տիպերը: Սիրելի սովորող, հարկ է, որ դու կարողանաս գործածել այդպիսի նախադասությունները քո գրավոր և բանավոր խոսքում: Հուսով եմ, որ այս դասը արդյունավետ օգնություն կլինի քեզ համար, քանի որ այն հիմնված է օտար լեզվի յուրացման հաղորդակցական սկզբունքի վրա:

The first type of conditional sentences
Պայմանական նախադասությունների առաջին տիպը

Անգլերենի գլխավոր նախադասությունը ապառնի ժամանակում է, իսկ երկրորդականը` ներկա: Պայմանն իրական է:
If I see Tom, I will invite him to my birthday party. Եթե ես տեսնեմ Թոմին, կհրավիրեմ նրան իմ ծննդյան օրվա հավաքույթին:
If the weather is fine, we will go to the country for the week-end.
Եթե եղանակը լավը լինի, մենք կգնանք քաղաքից դուրս շաբաթվա վերջին:

The second type of conditional sentences
Պայմանական նախադասությունների երկրորդ տիպը  
Պայմանն իրական չէ: Անգլերենի գլխավոր նախադասությունը անցյալի ապառնի ժամանակաձևում է, իսկ պայմանի երկրորդականը` անցյալ: Հարկ է նշել, որ to be բայը were ձևում է բոլոր դեմքերի եզակի և հոգնակի թվերի համար: Հետաքրքիրն այն է, որ այս տիպի պայմանական նախադասություններում անցյալ ժամանակի հետ կարող են գործածվել ներկա և ապառնի ժամանակային պարագաներ: Այս կետում այն նմանվում է հայերենի ըղձական եղանակին:

If he were here now, he would help us willingly. Եթե նա այստեղ լիներ հիմա, ապա սիրով կօգներ մեզ:
If you came to our party tomorrow, you would enjoy yourself greatly. Եթե գայիր մեր հավաքույթին վաղը, մեծ բավականություն կստանայիր:

The third type of conditional sentences
Երրորդ տիպի պայմանական նախա
Պայմանը իրական չէ: Անգլերենի գլխավոր նախադասությունը «ապառնի վաղակատար անցյալում – Future perfect in the past» ժամանակաձևում է, իսկ երկրորդականը` անցյալ վաղակատար – Past perfect:

If he had been here yesterday, he would have helped us willingly. Եթե նա այստեղ եղած լիներ երեկ, հոժարակամ օգնած կլիներ մեզ:
If you had come to our party last week, you would have enjoyed yourself greatly. Եթե դու եկած լինեիր մեր հավաքույթին անցյալ շաբաթ, մեծ բավականություն ստացած կլինեիր:

Այս բացատրական նախաբանից հետո սկսում ենք մեր ինտերակտիվ դասը.

Առաջին տիպ
Կառչում ենք զրուցակցի ասած առաջին նախադասությունից և հյուսում նախադասությունների փոխկապակցված մի երկար շղթա: Կարող եք աշխատել երեք կամ չորս սովորողներից բաղկացած խմբերով: Կարող եք աշխատել նաև միայնակ` լարելով ձեր երևակայությունը և պատասխանելով ձեր ընկերների փոխարեն:

Օրինակ`
Ա սովորող – Please lend me 300 drams.
Բ սովորող                    – What will you do if I lend you 300 drams?
Ա սովորող                   – If you lend me 300 drams, I will buy a lottery ticket.
Բ սովորող                    – What will you do with your lottery ticket?
Ա սովորող                    – I will win one million drams with it.
Բ սովորող                   – What will you do, if you win one million drams?
Ա սովորող                   -If I win one million drams, I will buy a computer with all its accessories (a printer, a scan, a projector with its board, a digital camera)
Բ սովորող                    – What will you do if you buy all these?
Ա սովորող                     - If I buy all these, I will be the happiest 14-year-old boy in our district.

Սկսելու համար կարող եք օգտվել այս մտքերից, որոնք կլինեն ձեր շղթայի առաջին օղակները.
Ա սովորող-If I save enough money, I will leave for the UK.
Բ սովորող-What will you do in the UK?
Ա սովորող-I will try to be admitted to university.
Բ սովորող-What will you do if you are admitted to university?
Ա սովորող- I will have a good job after I graduate university.
Բ սովորող-What will you do if you find a good job?
Ա սովորող-I will buy a new home with my salary.
Բ սովորող-What will you do if you buy a new house?
Ա սովորող-If I buy a new home I will be very happy.
Տրված են նախադասությունների երկրորդ մսերը: Զուգընկերդ և դու լրացնում եք առաջին մասերը: Լրացնելուց հետո դու կարդում ես քո գրածները, իսկ զուգընկերդ` իրենը:


If you go to Africa you will see a lot of wild animals.
If you drive fast you will have an accident
If you don't do what I said I will punish you.
If you want to read my essay I will send you an email.
If we don't work as a team we will not come to an agreement.

Երկրորդ տիպ

1.Եկեք արտահայտենք մի քանի անիրական ցանկություններ.

What would you wish if you had a time travel machine?
If I had a time travel machine I would travel to the past to correct my mistakes.
What would you ask Hovhannes Tumanyan, if you met him?
If i met Hovhannes Tumanyan I would ask him what to do in order to be like him.
What would you do if you were President of Armenia?
If I were President of Armenia I would make some reforms in the field of education.


2. Ինչ խորհուրդ կտայիր քո ընկերոջը, եթե նա ասեր`
I am always losing things.
If I were in your shoes I would be more careful.
I am in love with her but she takes no notice of me.
If I were in your shoes I would talk to her about my love.
I think I will fail my exam in History.
If I were in your shoes I would ask the teacher of history to give me some examples of test.
Երրորդ տիպ
Եկեք հետադարձ հայացք գցենք մեր անցյալին և ասենք. «Այ, եթե ես այդպես արած լինեի, այդ հնարավորությունը կորցրա չէի լինի»: “If I had done that, I wouldn’t have lost that chance.”
Լրացրեք առաջին մասերը.
If I had gone to music classes I would have become a musician.
If she had prepared for tests more she would have entered the university.
If you had a modern car you would have lived a happier life. 

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism