AD (728x90)

Thursday, December 26, 2013

Հովհաննես Թումանյան (շտեմարանային հարցաշար)

Share it Please

1 Հովհաննես Թումանյանը «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ ի՞նչ հնարք էօգտագործել  յուրաքանչյուր տան բովանդակությունն ընդհանրացնելու համար։
1 Վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն
2 Վերջին երկտողի ամբողջական կրկնություն
3 Տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն
4 Վերջին երկտողի ամբողջական փոփոխություն
2 Ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արծարծված հիմնականգաղափարը։
1 մերժված սիրո տառապանքը
2 կյանքի անցողիկությունը
3 հավերժական սիրո ձգտումը
4 գործի անմահության գաղափարը
3 Ո՞ր բառն է բաց թողած։
Կյանքըս արի հըրապարակոտքի կոխան ամենքի.
Խափանխոպան ու անպըտուղանցավ առանց արդյունքի:
Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներոր չըբուսավ էս հողին
Ի՛նչ պատասխան պիտի ես տամ ․․․․․․․․ ու ծաղիկ տըվողին
1 հող
2 ջուր
3 ծառ
4 ծիլ
4 Ո՞ր բառն է բաց թողած։
Իմ կընունքին երկինքը՝ ժամարևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըսցողը՝ մյուռոն ………….. ,
Ու կընքողըս Նա ինքն եղավոր սահմանեց ինձ պոետ:
1 հոտավետ
2 բուրավետ
3 կենսավետ
4 խնկավետ
5 Ո՞ր բառն է բաց թողած։
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ ․․․․․․․․․․․․․ ,
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։
1 անկար
2 անճար
3 անմար
4 կամկար
6 Ո՞ր բառն է բաց  թողած։
Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
․․․․․․․․․․ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բացիմ սիրտը մեծ մեր դարում:
1 Թախծոտ
2 Վշտոտ
3 Ցաված
4 Ցավոտ
7 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
բ Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
գ Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
դ Երկրից անցվորերկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
1 ադբգ
2 բագդ
3, ադգբ
4 աբգդ
8 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Լոռու արտում մի արտուտ
բ Աշնան ամպին ու զամպին
գ Մոլոր նըստած իր ճըմփին,
դ Նայում է միշտ իմ ճամփին:
1 ագդբ
2 բգադ
3 բագդ
4 գբադ
9 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Հույսը հատավ․․․ Ու լաց եղավ
բ Տխուր աղջիկն արքայի
գ Որ լիճ կապեց արտասուքը
դ Ծածկեց քաղաքն ու ամրոց
ե Ճամփաներին ամայի
զ Նայ՜եցնայե՜ց սարերն ի վեր
Է Էսպես անցան շատ տարիներ
ը Էնքա՜ն արավ լաց ու կոծ
1 ա-զ-բ-գ-դ-է-ը-ե
2 զ-բ-ա-ե-է-ը-գ-դ
3 է-բ-զ-ե-ա-ը-գ-դ
4 ա-բ-գ-է-ը-դ-զ-ե
10 Ո՞ր բառն է բաց թողնված։
Էսպես անցան շատ տարիներ
Տըխուր աղջիկն արքայի
Նայ՜եցնայե՜ց սարերն ի վեր
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ամայի
1 Կածաններին
2 Շավիղներին
3 Բավիղներին
4 Ճամփաներին
11 Ո՞ր պնդումն է Հովհաննես Թումանյանի երկերի ժանրային բութագրման վերաբերյալ։
1 «Գիքորը» դրամա է
2 «Հոգեհանգիստը» բանաստեղծություն է
3 «Հառաչանքը» պոեմ է
4 «Փարվանան» բալլադ է
12 Պնդումներից քանի՞սն են ճիշտ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի վերաբերյալ։
1 «Գիքորը» պատմվածքի որոշ դրվագներ վերցված են հենց իր՝ Թումանյանի կյանքից։
2 Միամիտ գեղջուկ երեխանընկնելով իր համար բոլորովին մի նոր աշխարհայդպես էլ չի կարողանումյուրացնել այդ «անիրավ աշխարհում» գոյատևելու ձևերը։
3 Պատմվածքում ներկայացվում է հայկական գյուղի սոցիալական ծանր դրությունը։
4 Որդուն քաղաք տանելով՝ Համբոն մեծ հույսեր էր կապում նրա հետմինչդեռ քաղաքում ձրի ծառայողԳիքորն ինքն էր կարոտ հարազատ մեկի օգնության։
1 մեկը
2 երեքը
3 չորսը
4 բոլորը
13 Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում Գիքորին հանդիպած համագյուղացերն ի՞նչ են զգում նրա նկատմամբ։
1 խոր կարեկցանք
2 արհամարհանք
3 բարի նախանձ
4 հիասթափություն
14 Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում հարազատներն ի՞նչ չեն գտնում մահացած Գիքորի շորերի գրպաններում։
1 փայլուն կոճակներ
2 մի քանի գրոշներ
3 նախշուն թղթեր
4 չթի կտորներ
15 Տարվա ո՞ր եղանակին է մահանում Գիքորը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքում։
1 գարնանը
2 ամռանը
3 աշնանը
4 ձմռանը
16 Պնդումներից քանի՞սն են ճիշտ Հովհաննես Թումանյանի պատմվածքի վերաբերյալ։
ա Պատմվածքը պարունակում է գայլի մասին մի քանի ինքնուրույն պատմություններորոնք հավաքված ենընդհանուր սյուժեի շուրջը։
բ Յուրաքանչյուր պատմող կերպավորվում է իր խոսքերի միջոցով՝ առանց գրողի միջամտության։
գ Հեղինակը գիտնականի բարեխղճությամբ է նկարագրում գայլի վարքն ու բնավորությունը։
դ Ըստ հեղինակի՝ գայլը խելացի ու խուրամանկ կենդանի է և չի վախենում ո՛չ կրակիցո՛չ բարձրձայներից։
1 մեկը
2 երկուսը
3 երեքը
4 բոլորը
17 Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքում ինչո՞վ է ավարտվում պարանով գայլերի ոհմակին վախեցնող սրտոտ ու քաջ Եղոյի ճակատագիրը։
1 Եղոնպարանը ձիու հետևից պտտցնելով և այդպես վախեցնելով գայլերինանվնաս տուն է հասնում։
2 Եղոն մի կերպ փրկվում էսակայն դառնում է խեղանդամ։
3 Փախչելու ընթացքում Եղոյի պարանը ձեռքից ընկնում էև գայլերը նրան հոշոտում են։
4. Եղոյին օգնության են հասնում հարևան գյուղի զուռնաչիներն ու նվագի ձայնով փախցնում գայլերին։
18. Գրական ի՞նչ ժանրի երկ է Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»։
1 կատակերգություն
2 հեքիաթ
3 պատմվածք
4 բալլադ
19. Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար»-ում գործող հերոսներից քանի՞սն են հանդես գալիս անձնանուններով
1 մեկը
2 երկուսը
3 չորսը
4 բոլորը
20 Ո՞ր բառն է բաց թողած։
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել ․․․․․․․․․․․․․․․․ գագաթին,
Ու անցել։
1 լույս
2 սեգ
3 վես
4 ծեր
21 Ո՞ր բառն է բաց թողած։
Ու էն վիճիտ ջըրերի տակ
Ցույց են տալիս մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը․․․․․․․․․․․․։
1 փառավոր
2 լուսավոր
3 դարավոր
4 բյուրավոր
22 Տրվածներից ո՞րն է համապատասխանում Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքին։
1 Գիքորը բազազ Արտեմի խանութի մոտ տեսնում է իր երկու համագյուղացիներինորոնք էլ նրան են տալիստանեցիների ուղարկած նամակը։
2 Իր ճարպկության համար Արտեմը Գիքորին տնից խանութ է տեղափոխում։
3 Բազազի աշակերտ Վասոն շատ է օգնում Գիքորին՝ տիրոջից թաքցնելով նրա արարքները։
4 Հիվանդ Գիքորին Համբոն հիվանդանոցից գյուղ է տանումսակայն ճանապարհին Գիքորը մահանում է։
23. Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը։
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլըանմահ Ֆիրդուսին
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։
1 «Հայրենիքիս հետ»
2 «Փարվանա»
3 «Անուշ»
4 «Թմկաբերդի առումը»
24 Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։
Ա Հայոց լեռներում
բ Տանում է իրեն վերքերն անհամար
գ Թալանվածջարդված
դ Սուգի լեռներում
ե Ու հատված-հատված
զ Ոը մեր քարվանը շըփոթսոսկահար
1 եգադբզ
2 զբգեդա
3 բզադգե
4 զգեբադ
25 Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժանրային բնութագրումներից որու՞մ սխալ կա։
1 «Քաջ Նազարը» հեքիաթ է, «Գիքորը»՝ պատմվածք։
2 «Թմկաբերդի առումը», «Անուշը» պոեմներ են, «Հայոց վիշտը»՝ բանաստեղծություն։
3 «Փարվանան» բալլադ է, «Գելը»՝ պատմվածք։
4 «Հայրենիքիս հետ»-ը բանաստեղծություն է, «Հոգեհանգիստը»՝ պոեմ։
26 Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից։
1 Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:
2 Կանչում է կըրկինկանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիսթըռչում դեպի տուն:
3. Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալիփըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:
4. Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելուպարի ու կոխի:
27.  Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։
3 Մեր ճամփեն խավարմեր ճամփեն գիշեր
6 Ու մենք անհատնում
2 Էն անլույս մըթնում
5 Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
1. Հայոց լեռներում
4 Դըժար լեռներում   
28. Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության վեցատողերի վերջին բառակապակցությունները դասավորել ըստ բանաստեղծականտների հերթականության։

3 Դըժար լեռներում 5 Բարձըր լեռներում։4 Արնոտ լեռներում, 1 Սուգի լեռներում, 2 Կանաչլեռներում, ,
29 Ո՞ր բառն է բաց թողած։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել էծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
…………. լեռներում։
1 Սուգի
2 Արնոտ
3 Դըժար
4 Բարձըր
30 Տրվածներից քանի՞սն են Ճիշտ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1 «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ հեղինակը Հայաստանը բնութագրում է «ողբի», «որբի», «զարկված» ու «զըրկված» հայրենիք՝ մեր ողբերգության պատճառը համարելով անմիաբանությունը։
2 «Անուշ» պոեմում կա «անցվոր ախպոր» կերպարըորը  «աշխարհի կարգն» է հիշեցնում դժբախտ Անուշին,ինչըսակայնԱնուշը չի ընդունում։
3  «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ հեղինակը փառաբանում է հայոց լեռներըորոնք դարերշարունակ իրենց լանջերին տեղ չեն տվել «անապատի սև օրդուներին»՝ իրենց խորքերում պատսպարելով հայգաղթականներին։
4  «Թմկաբերդի առումը» պոեմում մահամերձ Թաթուլը կնոջ մատնության մասին իմանում է վերջին պահին,երբ իր զինվորների մեծ մասն արդեն սպանված էր։
31 Հովհաննես Թումանյանի նշված ստեղծագործություններից քանի՞սն են բանաստեղծություն։

 «Հայոց վիշտը»,  «Հոգեհանգիստ»,  «Հառաչանք»,  «Հայոց լեռներում»,  «Հայրենիքիս հետ»,   «Թմկաբերդիառումը»,  «Փարվանա»,  «Անուշ»։
32 Տրվածներից քանի՞սն են սխալ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1  «Գիքորը» պատմվածքում հեղինակը խոր ցավով է հայ գյուղի թշվառ կյանքը համեմատում քաղաքիբարեկեցիկ կենցաղի հետ՝ Գիքորի ողբերգության համար մեղադրելով նաև իշխանություններին։
2  «Գելը» ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է գայլերի մասին պատմություններորոնցանմիջական մասնակիցն ու պատմողը հենց ինքն է։
3  «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսը թագավոր դառնալուց հետո հրաժարվում է կռիվ գնալուց՝ժամանակ առ ժամանակ պալատականներին հիշեցնելովոր իր նման քաջ թագավորին վայել չէ վախկոտթշնամուն դեմ գնալ։
4  «Գելը» պատմվածքում հեղինակը մշտապես շեշտում է նրանց դեմ գյուղացիների միասնական պայքարիանհրաժեշտության մասին՝ բերելով հարևան գյուղերի օրինակը։
33 Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունն է սկսվում հետևյալ տողերով։

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերինՋավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են  մի ուրիշ աշխարհ։
1  «Փարվանա»
2  «Թմկաբերդի առում»
3  «Անուշ»
4  «Հայոց լեռներում»
34 Որտե՞ղ են կատարվում Հովհաննես Թումանյանի  «Փարվանա»  բալլադի գործողությունները

1 Լոռիում
2 Սյունիքում
3 Ջավախք
4 Գուգարքում
35Ո՞վ է տրված բանաստեղծական հատվածի հեղինակը։
Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին
Ոչ բախտինփառքինոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․
1 Հովհաննես Թումանյանը
2 Ավետիք Իսահակյանը
3 Եղիշե Չարենց
4 Հովհաննես Շիրազ
36 Ո՞ր հատվածը Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է։
ա Ու պոետներոր չեն պղծել իրեն շուրթերն անեծքով
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերովնոր խոսքով․․․
բ Անց է կենում դարձյալ տարին։
Նայում է կույսն ամեն օր,
Ոչ մի սարիցոչ մի ճամփին
Չի երևում ձիավոր։
գ Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլվածքայլվածքը մոլոր
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
դ Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրաՋավախքի վըրա,
Ավերակ բերդինսև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

1 «Անուշ»
2  «Թմկաբերդի առում»
3  «Փարվանա»
4  «Հայրենիքիս հետ»
1 1-գ, 2-դ, 3- բ, 4-ա
2 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ
3 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
4 1-գ, 2-դ 3-ա, 4բ
37  Հովհաննես Թումանյանի  «Անուշ» պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։

1  Սարոյի մոր ողբը
2  Համբարձման տոնը և վիճակ հանելը
3  Սարոյի և Մոսիի կոխ բռնելը
4   Անուշի խելագարության տեսարանը
38 Հովհանննես Թումանյանի  «Անուշ» պոեմի ո՞ր հերոսն է պոեմի դրվագներից մեկում նկարագրվում հետևյալ կերպ

Դեմքը այլայլված քայլվածքը մոլոր
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
1 Մոսին
2 Անուշը
3 Սարոն
4 Ծերունին
39 Հովհանննես Թումանյանի  «Անուշ» պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս
Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգամի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնացնա գնա՜ց․․

1 ծերունին
2 անցվոր ախպերը
3 ընկերոուհին
4 Անուշի մայրը
40 Ի՞նչ երազ է տեսնում Հովհաննես Թումանյանի  «Թմկաբերդի առում» պոեմի հերոս Թաթուլ իշխանը մատնության գիշերը։

1 Թմկաբերդը հիմնահատակ քանդվել է։
2 Ցին ու ագռավ լցվել են Թմկաբերդ։
3 Վիշապօձը փաթաթվել է օձին։
4 Նադիր շահը սպանում է իրեն՝ Թաթուլին։
41 Ո՞ր  հատվածը Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից չԷ։

1. Ու կռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նրան իր տեսքովհասակովասին,
Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:
2.Պտույտ է գալի չքնաղ տիրուհին,
Անցնում էհսկում սեղաններն ամեն,
Հորդորումխնդրումոր ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:
3 Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին
Ոչ բախտիփառքիոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․
4 Խուրխուլ մակույկով հանձնվիր ծովին,
 քան թե  հավատա կնոջ երդումին
Նա՝ կավատվարարմի չքնաղ դժոխք,
նրա բերանով Իբլիսն է խոսում։

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism