AD (728x90)

Friday, May 23, 2014

Վերլուծություններ

Share it Please

Գրիգոր Զոհրապ "Այրին"
Գրիգոր Զոհրապի "Այրին" նորավեպը մի կնոջ մասին է, ում ամուսինը` Մարտիրոսը լքել է ընտանիքը և մեկնել Պոլիս աշխատելու: Սովորաբար այրի անվանում են այն կնոջը ում ամուսինը մահացած է: Այս վեպում Մարտիրոսը չի մահանում, սակայն լքում է ընտանիքը և այլևս չի վերադառնում: Ամեն օր Ամրտիրոսի կինը գնում է այն վայրը, որտեղից ճանապարհել էր ամուսնուն, այն հույսով, որ ամուսինը կվերադառնա, բայց նա այդպես էլ չի վերադառնում: Թեև Մարտիրոսը չէր մահացել, նրա ընտանիքը իրեն մահացած էր համարում, ահա թե ինչու է Զոհրապը այս նորավեպի համար ընտրել հենց այս վերնագիրը:

Ավետիք Իսահակյան "Լիլիթ"
Իսահակյանի "Լիլիթ" ստեղծագործությունը այն մասին է, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, և ով է եղել առաջին մարդը: Ըստ այս ստեղծագործության Աստված հողից ստեղծում է Ադամին` առաջին մարդուն: Հետո տեսնելով, թե ինչպես է Ադամը տանջվում մենակությունից, կրակի բոցերից ստեղծում է Լիլիթին: Ադամը մինչև ականջները սիրահարվում է Լիլիթին, մինչդեռ Լիլիթը դաժանորեն դավաճանում է Ադամին: Սա տեսնելով, Աստված որոշում է Ադամի կողից ստեղծել մի այլ կնոջ` Եվային: Եվան սիրում էր Ադամին, բայց Ադամի սրտում միշտ մնում էր Լիլիթը: Այս ստեղծագործությունը ինձ դուր չեկավ, քանի որ ես կարծում եմ, որ Աստվածաշնչում գրվածը չի կարելի փոխել: Աստվածաշնչում մարդկության ստեղծումը այլ կերպ է նկարագրված, այնտեղ չկա Լիլիթը: Առաջին կինը ըստ Աստվածաշնչի Եվան էր: Բայց ուշադիր կարդալուց հետո, նկատեցի, որ Իսահակյանը իր ստեղծագործության վերջում նշել է, որ սա թարգմանություն է, այլ ոչ թե ինքն է հորինել:

Ավետիք Իսահակյան "Համբերանքի չիբուխը"
Ավետիք Իսահակյանի "Համբերանքի չիբուխը" ստեղծագործության գլխավոր հերոսը Օհան ամին է` մի աշխատավոր մարդ: Նա մի շուն ուներ` Ասլանը, ով շատ հավատարիմ էր Օհան ամուն: Օհան ամին մի քանդված ջրաղաց ուներ, որը Օհան ամու մահից հետո ոչ ոք չէր օգտագործում: Օհան ամու քրոջ որդին Մխոն էր: Նա ծնողազուրկ էր և կյանքին թեթև էր նայում: Ամեն ինչից ուրախանում էր, ինչը ստիպում էր բոլորին նրան խելառ անվանել: Նա միայն Օհան ամու ասածներին էր լուրջ վերաբերվում: Ընդհանուր առմամբ ստեղծագործությունը ինձ դուր եկավ: Ստեղծագործությունում լավ ներկայացված է անցյալում հայ աշխատավոր մարդու կյանքը, ով իր քրտինքով էր աշխատում իր հացը:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism