AD (728x90)

Friday, May 23, 2014

Արտագաղթ

Share it Please

Հայաստանի համար արտագաղթը դարձել է մեծ խնդիր: Ամեն տարի մեծ թվով հայեր իրենց ընտանիքներով լքում են հայրենիքը, հուսալով արտերկրում աշխատանք գտնել: Շատերը Հայաստանը լքում են և արտերկրում կատարում սովորական բանվորի, տաքսու վարորդի կամ հավաքարարի աշխատանք: Այդ գործերը Հայաստանում էլ կան, և նրանք այստեղ նույնպես կարող են աշխատել:  Հայաստանը լքողների կարծիքով կյանքը արտերկրում ավելի լավն է, քան Հայաստանում: Բոլորը ցանկանում են ապրել այդ հիանալի կյանքով և այդ հարցին ընդհամենը մեկ լուծում են տալիս՝ լքել երկիրը: Բայց ինչո՞ւ չփնտրել այլ լուծումներ, ինչո՞ւ մեր երկիրը նույնպես չդարձնել այնպիսին, որ մարդիկ ցանկանան մնալ, այլ ոչ թե լքել երկիրը: Ինչո՞ւ չստիպել բոլոր սփյուռքահայերին վերադառնալ հայրենիք: Ես նույնպես պատրաստվում եմ լքել Հայաստանը, բայց միայն ուսում ստանալու նպատակով: Իմ գլխում միշտ կլինի հայրենիք վերադառնալու միտքը: Երկիրը լավը դարձնելու համար բոլորը պետք է կատարեն այն, ինչ իրենցից պահանջվում է: Աշակերտը պետք է սովորի, շինարարը՝ զբաղվի շինարարությամբ, ճարտարապետը՝ շենքեր նախագծի: Հավատացեք մեզնից ընդհամենը սա է պահանջվում երկիրը զարգացնելու համար: Այնպես որ, բոլորս էլ մեղավոր ենք, որ մեր երկիրը զարգացած չէ:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism