AD (728x90)

Thursday, March 27, 2014

Նամակ իմ դարավոր թշնամուն

Share it Please

Դու միշտ փորձել ես ու փորձում ես ոչնչացնել ինձ, իմ ազգին: Բայց դա երբեք քեզ չի հաջողվել: Ու չի հաջողվի, քանի որ Հայ ազգը խելացի ազգ է և չի թողնի, որ ինչ-որ մի ազգ նրան ոչնչացնի: Հայերը խելացի են և ցուցադրում են իրենց խելքը, ինչպես գիտություններում, այնպես էլ պատերազմի մեջ: 1991 թվականին սկսված Արցախյան պատերազմում հայերը թվաքանակով մի քանի անգամ քիչ էին, քան դուք: Բայց մենք հաղթեցինք, քանի որ կռվում էինք մտածելով, այլ ոչ թե բնազդաբար, ինչպես դուք: Դուք ունեք հզոր բանակ, չեմ հերքում, բայց այդ բանակը ինչ-որ բանի չի հասնի առանց լավ առաջնորդի: Չեմ կարծում, որ ձեզ մեջ այդպիսինները կան: Ինչևէ, չեմ գրում այս նամակը, որպեսզի քննարկենք մեր առավելություններն ու թերությունները, այլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ դուք արել եք հայերի հանդեպ: Այո, դա նաև ունի իր վատ կողմերը, և դրանք ավելի շատ են քան լավ կողմերը, բայց դրանք մեզ օգնել են ավելի ուժեղանալ, համախմբվել և դառնալ այն, ինչ կանք: Եվս մեկ անգամ շնորհակալություն:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism