Աշխարհի երկրների մոտավորապես 15 տոկոսը ունեն խմելու ջրի պակաս: Մոտ 1 միլլիարդ մարդ քաղցրահամ ջրի կարիք ունի: Գիտնականների կարծիքով մոտ 10 տարի հետո յուրաքանչյուր 15 մարդուց 10-ը կունենա մաքուր ջրի պակաս: Թվում է, թե մենք պաշտպանված ենք այս հարցից, քանի որ ունենք քաղցրահամ ջրով լի Սևանա լիճ: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Սևանա լճի ջուրը այսօր մաքուր չէ: Դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Եվ այս ամենի հետ մեկտեղ կա նաև Սևանի ճահճացումը:
Ճահճացման պատճառները:
1930-ականներից սկսած՝ Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում խախտվեց Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: Օգտագործված ջրի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք: Ճահճաման հիմնական պատճառներից մեկն է լճի մակարդակի անկումը: Լճի հատակի մոտ պետք է լինի 4C ջերմաստիճան ունեցող պաշտպանիչ շերտ, որպեսզի այն թույլ չտա, որ տիղմը խառնվի ջրին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը: Մեծ Սևանում այդ շերտը ընդհարապես գոյություն չունի: Փոքրում նույնպես շուտով այն չի լինի՝ ջուրը կանաչում է եւ ծաղկում ջրիմուռներով:
Իմ կարծիքը:
Իմ կարծիքով ներկա պահին Սևանա լճի ջուրը չի կարող կոչվել մաքուր ջուր: Բայց դրան մենք կարող ենք լուծում տալ: Մենք պետք է այդ ջուրը պահպանենք. քանի որ ինչպես նշվեց սկզբում. մոտակա 10 տարվա ընթացքում Երկիր մոլորակի վրա գտնվող մաքուր ջրի քանակը կնվազի մեծ թվով. և Երկրի շուրջ 15%-ը ջուր չի ունենա: Կարծում եմ. որ Սևանա լիճը կարող է նպաստել նաև մեր Երկրի զարգացմանը. քանի որ շուտով մաքուր ջուրը կդառնա Երկրի ամենաթանկ բաներից մեկը: Այնպես որ պետք է պահպանենք մեր Սևանը:
0 կարծիք:
Post a Comment