AD (728x90)

Saturday, December 28, 2013

ՎԵՐԱՀՍԿԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Share it Please


  1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:
  2. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
  3. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
  4. Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
  5. Հիմնավորել թե ինչու միջազգային համագործակցույթունը բնապահպանության բնագավառում չի տալիս ակնկալվող ցանակի արդյուք: 
1)  Մարդը հայտնվելով բնության մեջ շատ մեծ հետքեր է թողել իր շրջակա միջավայրի վրա: Մարդկանց բնությանը տված վնասները տարիների ընթացքում կուտակվել են և հիմա լուրջ վտանգ են ներկայացնում Երկիր մոլորակի համար: Մարդը բնություը վնասում է իր արտադրական գործունեությունով: 
Մարդիկ ստեղծել են մեքենաներ, կառուցել են գործարաններ և այլ նմանատիպ բաներ և դրանք վնասում են օզոնային շերտը: Արդյունաբերական թափոնները նույնպես վնասում են օզոնային շերտը:
Բնապահպանական ճգնաժամը ներկայումս ամբողջությամբ ընդունել է լայն ու ընդգրկուն բովանդակություն և ստացել է նոր, սոցիալ-տնտեսական ու քաղաքական կարգավիճակ: Երկրակեղևի վերին շերտը վերջին 20 տարիների ընթացքում էլ ավելի զգայուն է դարձել անթրոպոգեն բեռնվածության պատճառով: Դա մարդու ակտիվ ներգործության արդյունք է, որի հետևանքով փոխվել են տեղանքի ռելիեֆը, բնական լանդշաֆտները, օգտագործվել են ընդերքի ռեսուրսները, ծավալվել է գյուղա¬տնտեսական գործունեություն, նպաստել է հողերի աղքատացման, աղտոտմանը և անապատացմանը: Մեզ շրջապատող աշխարհում վերացել և վերանում են հազարավոր բույսերի ու կենդանիների տեսակներ, զգալիորեն կրճատվել են անտառապատ տարածքները, աննախադեպ արագ տեմպերով կրճատվում են օգտական հանածոների պաշարները, մթնոլորտի որոշ հատվածներում աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմայի սահմանները, վերափոխվել են բնական լանդշաֆտները և խիստ աղտոտված է դրանց վերին սահմանը, մասնակի խախտվել է օզոնային շերտի ամբողջականությունը:
Մթնոլորտի քիմիական բաղադրությունը փոփոխվել է երկու` բնածին (բիոգեն) և մարդածին (անթրոպոգեն) գործոնների ազդեցությամբ: Վերջին 30 տարում մարդու տնտեսական գործունեության հետևանքով ածխաթթու գազի պարունակությունը 25%-ով ավելացել է, որի նպաստում է  ջերմոցային էֆեկտի ակտիվացմանը: Ջերմոցային էֆեկտի էությունն այն է, որ ավելանում է մթնոլորտի ջերմապահպանիչ հատկությունը, խանգարվում է երկրագնդից դեպի տիեզերք անդրադարձվող ճառագայթների չափաքանակը և բարձրանում է երկրագնդի միջին ջերմաստիճանը: Գլոբալ տաքացման հետևանքով հալվում են բևեռամերձ  ջրերի սառույցները և աննախադեպ ավելացել է հրդեհների թիվը: 1906-2005թթ. ժամանակա¬հատվածում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 0.60C, իսկ 2004-2009 թթ.` 0.760C և առաջիկա 100 տարիների ընթացքում ցամաքի մակերևույթի ջերմաստիճանը կբարձրանա 1.40Cից մինչև 5.80C-ով:
Մեծապես տուժել է կենսոլորտը: Բնապահպանական անտարբերության և բնության հանդեպ մարդկային դաժան վերաբերմունքի հետևանքով ոչնչացել և շարունակում է ոչնչանալ վայրի կենդանիների ու բույսերի մեծ խմբաքանակ: Միայն 20-րդ դարում վերացել է կենդանիների մոտ 200 տեսակ: Երկրագնդի արժեքավոր ռեսուրսներից են նաև ստորերկրյա ջրերը, որոնք աղտոտման մեծ վտանգի առաջ են հայտնվել:
Ներկայումս մեր շրջակա միջավայրը բավականին աղտոտված է: Երևան քաղաքի 1միլիոնից ավելի բնակչություն ունի և այդ հանգամանքը շրջակա միջավայրի վրա  ազդում է բացասականորեն:Աղտոտված է քաղաքի օդային ավազանը: Շատ աղտոտիչներ մթնոլորտում, ջրում և հողում գերազանցում են թույլատրելի սահմանային խտությունը: Գերխնդիր է հանդիսանում ավտոմեքենաների արտանետած ծուխը: Այն օդային ավազանի աղտոտման հիմնական պատճառն է: Այս պարագայում անհրաժեշտ է կանաչապատ տարածքների ընդարձակում, այնինչ այսօր հակառակ պատկերն է: Ամեն օր հատվում են ծառեր, իսկ դրանք փոխարինվում են շինություններով: Հայաստանում նկատվում է նաև անապատացման վտանգը, անտառների կրճատման հետևանքով ակտիվացել են հողերի էրողիայի, սողանքների թիվը:
2) Շրջակա միջավայրի վիճակը ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության վրա: Այսօր շատացել են վերին շնչուղիների հիվանդություններով տառապողների թիվը: Ինքս էլ երբեմն զգում եմ շնչառության դժվարացման երևույթներ: Դարի չարիք քաղցկեղը ուղղակիորեն կապ ունի շրջակա միջավայրի վատ որակի հետ, քանի որ թե´ օդում և թե´ սննդում շատացել են կանցեռոգեն նյութերի քանակը:
3) Շրջակա միջավայրի վրա հսկողություն են սահմանում մի շարք պետական կառույցներ` բնապահպանության նախարարությունը, Ազգային ժողովը, հասարակական կասզմակերպությունները: Կան օրենքներ, որով սահմանվում են պատժամիջոցներ շրջակա միջավայրի նկատմամբ վատ դրսևորումերի համար, սակայն այլ է օրենքի առկայությունը, այլ է նրա կիրառությունն ու իրական պատկերը: Ես կարծում եմ որ վերահսկողությունը պետք է մեծացվի լայնածավալ պատժամիջոցների կիրառմամբ: Այն կպահանջի մարդկային ռեսուրսների ներգրավվածություն, ինչը այսօր մեր հանրապետության բյուջեի համար քիչ հավանական է թվում: Սակայն ապագայի համար այսօր կատարվող ներդրումներն ու ծախսերը արդարացված են, քանի որ հետո ուշ կլինի ինչ­որ բան փոխելու կամ վերականգնելու համար: Բացի այդ ապագայում ավելի մեծ գումարներ կծախսվեն  և խնդիրներն ավելի խորքային լուծում կպահանջեն կառավարություններից:
5) Տարբեր երկրների ու ժողովուրդների ջանքերի միավորումը հանուն Երկիր մոլորակի փրկության դառնում է անհրաժեշտություն: Միջազգային համագործակցությունը ընթանում է միջպետական պայմանագրերի և միջազգային բնապահպանական կազմակերպությունների կողմից կազմված գրանտային ծրագրերի միջոցով: Սակայն այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որ այդ ծրագրերը ի զորու չեն ապահովելու ակնկալվող ցանկալի արդյունքներ:
Բազմաթիվ են որսագողության, կենդանիների շահագործման, անմարդկային վերաբերմունքի, ոչնչացման դեպքերը: Թվում էր, որ միջազգային պայմանագրերը պիտի վերահսկեին բազմակի այս խախտումների դեպքերը, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Խախտումների մեծ բաժինը ընկնում է զարգացող երկրներին: Իսկ զարգացող երկրները այդպես էլ չեն կարողանում և չեն ցանկանում կրճատել CO2- ի արտանոժետումների ծավալը: 2009թ. դեկտեմբերին աշխարհի 130 պետության ներկայացուցիչներ ի դեմս ղեկավարների հավաքվեցին Կոպենհագենում` որոշելու գլոբալ տաքացման, շրջակա միջավայրի վարթարացման և դրա գլխավոր պատճառի` CO2- ի ավելացման խնդիրները: Զարգացած երկրները պատասխանատվությունը ցանկանում են դնել զարգացող երկրների վրա: Իսկ այդ երկրները չցանկացան իրենց վրա վերցնել  խնդրի լուծումը` ձեռնարկությունների փակման ճանապարհով կարգավորելու հարցը, քանի որ նրանք կհայտնվեին տնտեսական ճգնաժամի և աղքատության բևեռացման մեջ:
Բոլոր հիմնախնդիրները` լինեն դրանք բնապահպանական թե ոչ , պահանջում են լուծման համալիր մոտեցում: Շատ կարևոր է լուծման ճանապարհին մեծ տեղ տրամադրել հեղինակավոր մասնագետների կարծիքները և անընդհատ ներգրավվել շատ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, առանց որի հնարավոր չէ:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism