AD (728x90)

Saturday, May 9, 2015

Իմ վերջին ուսումնական տարին

Share it Please
Եկավ այն պահը, որն ավարտ է կոչվում: Ավարտում ենք մեր շատ սիրելի դպրոցը: Տարիներ առաջ անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ այս օրը այսքան շուտ կգա: Բայց յուրաքանչյուր ավարտ ինչ-որ նոր բանի սկիզբն է:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորել եմ յոթերորդ դասարանից սկսած: Այս վեց տարիների ընթացքում շատ բան եմ հասցրել սովորել: Մինչ կրթահամալիր գալը շատ բարդույթներ ունեի, բայց այստեղ ուսանելու տարիների ընթացքում դրանք իսպառ վերացան, կարծես չէին էլ եղել: Կրթահամալիրը թույլ է տալիս յուրաքանչյուր սովորողի լինել ազատ, նախաձեռնող, ինքնուրույն:  Կրթահամալիրն է ինձ օգնել ընտրելու իմ ուսումը շարունակելու ուղղությունը: Կրթահամալիրում դու ես ընտրում այն առարկաները, որոնք քեզ հետաքրքրում են:  Ուսումնասիրելով տարբեր առարկաներ, ես վերջապես հասկացա, թե որ ուղղությամբ  պետք է շարունակեմ իմ ուսումը: Կրթահամալիրը նաև առանձնանում է յուրահատուկ դասաժամերով: Օրինակ՝ 12-րդ դասարանի դասացուցակում ընդգրկված են պարի դասաժամեր: Այդ դասաժամին մենք սովորում ենք տարբեր տեսակի պարեր, թե ազգային, թե ժամանակակից: Պարի միջոցով է մարդը ծանոթանում իր ազգային ժառանգությանը,պատմությանը:  Այստեղ սովորելու տարիների ընթացքում մասնակցել եմ տարբեր ճամփորդությունների, ճամբարների, սկսել եմ ավելի լավ ճանաչել հայրենիքս: Այս ճամբարներից կառանձնացնեի Կուրթանի ռազմամարզական ճամբարը: Մի քանի օր ապրեցինք բանակային կյանքով, հասկացանք, թե ինչ է բանակը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շատ կարևոր դեր է ունեցել իմ կյանքում և վստահ եմ, որ դեռ ունենալու է: 

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism