AD (728x90)

Tuesday, May 27, 2014

Իմ մասին

Share it Please
Ես Սևակ Սերգեյանն եմ‚ 16 տարեկան‚ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանի 11-րդ դասարանում:Կրթահամալիր եմ եկել 2009 թվականին: Կրթահամալիրում անցկացրած հինգ տարիների ընթացքում շատ բան եմ հասցրել սովորել‚ որոնցից ամենակարևորը առանց կաշկանդվելու խոսելն է: Դպրոցում ուսուցանվող առարկաներից նախընտրում եմ մաթեմատիկան և անգլերենը: Արդեն կողմնորոշվել եմ մասնագիտության ընտրության հարցում՝ ցանկանում եմ ծրագրավորող դառնալ: Արդեն զբաղվում եմ ծրագրավորմամբ՝ ընկերներիս հետ ինտերնետային կայքեր եմ պատրաստում: Վերջերս պատրաստում էինք կրթահամալիրի «Պատկերասրահ» կայքը: Ամեն օր մի նոր բան եմ սովորում ծրագրավորումից և օրեցօր հասկանում եմ‚ որ դեռ շատ բան չգիտեմ: Հետաքրքրվում եմ ծրագրավորման հայտնի ընկերությունների նորարարություններով և ծրագրային մշակումնևրով: Ուսումս ցանկանում եմ շարունակել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Ունեմ իմ անձնական բլոգը: Բլոգում հրապարակում եմ տարվա ընթացքում դպրոցում կատարած աշխատանքներս: Սիրում եմ կիթառ նվագել‚ բայց ոչ բեմերում: Հետաքրքրվում եմ նաև սպորտով՝ հատկապես ֆուտբոլով: Երկրպագում եմ Ռեալ Մադրիդ և Բորուսիա Դորտմունդ ակումբին:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism