AD (728x90)

Tuesday, January 7, 2014

Վիլյամ Սարոյան

Share it Please

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած  հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում:  Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է  պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ:  Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է.  գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է  նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների  անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…», լույս է տեսել 1934 թ-ին  և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին:
 1939 թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի  քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝  պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:
 Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ,  որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ.,  «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն):  Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:
Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939 թ-ին, հայ բեմում՝ 1961 թ-ին, Մոսկվայում՝ 1962 թ-ին), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939 թ-ին, հայ բեմում՝ 1981 թ-ին), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942 թ-ին, հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981 թ.), «Կոտորածն մանկանց» (բեմադրվել է 1952 թ-ին, հայ բեմում՝ 1986 թ-ին), «Քարանձավի մարդիկ» (բեմադրվել է 1957 թ-ին, Մոսկվայում՝ 1968 թ-ին), «Խաղողի այգին» (հայ բեմում՝ 1971 թ-ին), «Մի գավաթ բարություն» (հայ բեմում՝ 1994 թ-ին):
1942 թ-ին Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939– 1945 թթ.) և պատերազմը, ընդհանրապես, նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942 թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944 թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946 թ.) վեպում:
1950–60-ական թվականներին գրողն ապրել է Եվրոպայում. ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան» (1953 թ.), «Հայրիկ, դու խենթ ես» (1956 թ.), «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (1957 թ.), «Տղաներ և աղջիկներ» (1963 թ.), «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում» (1964 թ.) և այլն:
1960 թ-ին նա վերադարձել է ԱՄՆ. գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Չառլի Չապլինին, Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Պաբլո Պիկասսոյին, Եղիշե Չարենցին և ուրիշների, ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ:
 Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935 թ-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում:
Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները:
Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008 թ-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:
«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
Վիլյամ Սարոյան
«…(Սարոյանը) օժտված է մի այնպիսի ձիրքով, որ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց… Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է»:
Պարույր Սևակ, 
բանաստեղծ

Ստեղծագործությունները

Ա՜խ, վաթան

«Ռու­բեն,- ասում եմ,- ու­զում եմ, որ ինձ մի լա­վու­թյուն անես: Պի­տի խնդ­րեմ, որ­պես­զի ինձ ան­կո­րիզ խա­ղո­ղի այ­գին տա­նես, որ ան­մի­ջա­պես «Արա­րատ» գե­րեզ­մա­նա­տան ետևում է, որով­հետև խա­ղո­ղի նո­րե­լուկ տերևներն ար­դեն բա­վա­կան մե­ծա­ցել են, և դրանք քա­ղե­լու ժա­մա­նակն է, ու­զում եմ չորս-­հինգ դյու­ժին հա­վա­քել և տոլ­մա պատրաստել: Ահա­վոր քաղց եմ զգում Բիթ­լի­սի մեր ամե­նա­սի­րած կե­րա­կու­րի հան­դեպ»: Ինչ խոսք, ար­դեն պար­զել էի, որ հա­մե­նայն դեպս մի­այն Բիթ­լի­սը չէր, որ ծա­նոթ էր և սի­րում էր խա­ղո­ղի տերևով տոլ­մա ու­տել: Հար­յուր հա­զա­րա­վոր քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րեր ան­ցիր` սկ­սած Եվ­րո­պա­յի ծայր արևել­քից դե­պի արևմուտք, մինչև Ասի­ա­յի խոր­քե­րը և դե­պի Սև ծո­վի հյու­սի­սա­յին մա­սե­րը` մինչև Դո­նի Ռոս­տով և այն­տե­ղից էլ վեր` Ուկ­րա­ի­նա, Կիև ու Խար­կով, ապա նաև հա­րավ` Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա և դրա­նից էլ այն կողմ, և ամ­բողջ Արա­բա­կան թե­րակղ­զին, Պարս­կաս­տան ու Աֆ­ղանս­տան, այս ամ­բողջ ըն­դար­ձակ տա­րած­քում գեթ մեկ ժո­ղո­վուրդ չկա, որ չսի­րի խա­ղո­ղի տերև հա­վա­քել և լցո­նել գա­ռան աղա­ցած մսով, մանր կտ­ր­տած սո­խով, խոշ­որ աղա­ցած բլ­ղու­րով, լո­լի­կով, հե­տո փափ­կաց­նել ար­գա­նա­կով և հա­մե­մել աղով ու պղ­պե­ղով: Ո՜ւխ: Այ թե հա­մեղ ու­տե­լիք է, ավան­դա­կան մա­ծունն էլ լց­նում ես կես դյու­ժին տոլ­մա­նե­րի վրա, հե­տո մի կես դյու­ժին էլ ես ավե­լաց­նում: «Որ­քան հաս­կա­նում եմ, – ասում է Ռու­բե­նը, – խա­ղո­ղի տերև հա­վա­քե­լիս, սո­վո­րա­բար, ճյու­ղի կամ որ­թի վրա­յի յու­րա­քանչ­յուր եր­րորդ տերևն են պո­կում, այդ մա­սին լսե՞լ ես»: «Գի­տե՞ս ինչ, – պա­տաս­խա­նում եմ, – երևի չեմ լսել, բայց ոնց որ թե հա­յա­վա­րի չի լի­նի, եթե հար­գես ամառ­վա տո­թին ստ­վեր ու­նե­նա­լու խա­ղո­ղի ող­կույզ­նե­րի իրա­վուն­քը»: Տա­րի­ներ առաջ ան­թիվ­-ան­հա­մար խա­ղո­ղի այ­գի­նե­րում եմ եղել և տե­սել եմ, թե ինչ­պես են բո­լոր հայ­րերն ու մայ­րե­րը և նրանց որ­դի­ներն ու դուստ­րե­րը խա­ղո­ղի թարմ տերևներ հա­վա­քում: Իրա­կա­նում այդ մա­սին գրել եմ պատմ­վածք­նե­րիցս մե­կում, առա­ջին գր­քիս մեջ է: Վեր­նա­գի­րը` «Մեծ դաշ­տա­վայ­րի խա­ղո­ղի այ­գին»: Նման բա­ներն ինձ հա­մար նույն նշա­նա­կու­թյունն ու­նեն, ինչ այ­լոց հա­մար եկե­ղե­ցա­կան արա­րո­ղու­թյուն­նե­րը: Նախ պետք է ասեմ, որ չէի պատ­կե­րաց­նում, թե ան­կո­րիզ խա­ղո­ղի տերևնե­րը կամ ցան­կա­ցած տե­սա­կի խա­ղո­ղի տերևնե­րը ինչ­պե՞ս կա­րե­լի էր ճաշ­ի վե­րա­ծել: Ռու­բե­նը հարց­րեց. «Ու­րեմն խա­ղո­ղի տերևով տոլ­ման մե՞նք ենք հո­րի­նել»: «Եթե, – ասա­ցի, – հա­յե­րին նկա­տի ու­նես` ոչ: Իսկ եթե բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րին նկա­տի ու­նես` այո, և կա­սեմ, թե ին­չու: Մենք աշ­խար­հի մե­ծա­գույն խո­հա­րար­ներն ենք, ինչ­պես մեր եր­կու­սի մայ­րերն ու հայ­րե­րը, քա­նի որ հա­մոզ­ված եմ, վա­ղուց նկա­տած կլի­նես, որ հորդ պատ­րաս­տած ճաշ­ե­րը նույն­քան հա­մեղ են, որ­քան մորդ եփա­ծը: Բա­ղադ­րա­տոմ­սե­րի ետևից էլ չենք ընկ­նում: Սո­վո­րում ենք այն, ինչ ու­նենք, և ամե­նա­լա­վը մենք ենք պատ­րաս­տում: Աշ­խար­հի այս հս­կա տա­րած­քում տոլ­ման կա­տա­րե­լա­պես մեր սե­փա­կա­նու­թյու­նը չէ»: Տեղ­յակ չեմ, թե հույ­նե­րը երբ են այն իրենց խո­հա­նո­ցի մեջ նե­րա­ռել, բայց ու­զում եմ հա­վա­տալ, որ Պլա­տոնն ու Սոկ­րա­տե­սը և մտ­քի ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան մյուս ռահ­վի­րա­ներն իրենց տնե­րում, իրենց ըն­կեր­նե­րի տնե­րում կամ ռես­տո­րան­նե­րում հա­ճախ են խա­ղո­ղի տերևով տոլ­մա ըմ­բոշխ­նել: Խաղո­ղի տերևն առանձ­նա­հա­տուկ համ ու­նի, էլ չեմ խո­սում դրա լցոն­ման եղա­նա­կի մա­սին, հե­տո թա­թա­խում ես ար­գա­նա­կի մեջ, և ավե­լի հա­մեղ է դառ­նում, երբ վրան մա­ծուն ես ավե­լաց­նում, որին օտար­նե­րը յո­գուրտ են ասում: Լսե­ցի՞ր, սա է ամ­բող­ջը այդ կե­րա­կու­րի մա­սին, որ փա­փա­գում եմ կր­կին վա­յե­լել և շատ շու­տով:
Դե­պի «Արա­րատ» ուղևոր­վե­ցինք, վեց դյու­ժին խա­ղո­ղի հրաշ­ա­լի տերևներ քա­ղե­ցինք և երբ տուն հա­սանք, մեծ կաթ­սա­յով լի­քը բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րի ավան­դա­կան հա­յ­կա­կան ճաշ­ա­տե­սա­կը պատ­րաս­տե­ցի:

Ինքնատիրապետման հանճարը

Փառք Աստ­ծո, Լաս Վե­գա­սի ամե­նա­խոշ­որ գոր­ծա­րա­րը հայ է, նույն ին­քը` ինք­նա­տի­րա­պետ­ման, առք ու վա­ճառ­քի, հար­կե­րից խու­սա­փե­լու, սի­ցի­լի­ա­կան կամ հրե­ա­կան, իռ­լան­դա­կան, հու­նա­կան կամ նեգ­րա­կան, և կամ ցան­կա­ցած այլ մա­ֆի­ա­նե­րի հետ չթշ­նա­մա­նա­լու հար­ցում հեշ­տու­թյամբ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հան­ճա­րը: Ծանր գործ է: Այն­պի­սի դժ­վար աշ­խա­տանք, որ նույ­նիսկ Քի­սին­ջե­րը նրա հետ չի հա­մե­մատ­վի: Եվ մեր տղան` հա­յը, որ իս­կա­կան հա­յի ար­տա­քին ու­նի, գլուխ է հա­նում այդ ամե­նից` հան­ցա­վոր, թե անա­խորժ, բա­րե­գոր­ծա­կան, թե հրաշ­ա­լի: Կեց­ցես, հայ տղա: Եվ երբ ու­նե­ցածդ մի­լի­ար­դը Աստ­ծո օրհ­նու­թյամբ կկրկ­նա­պատկ­վի, ամ­բողջ աշ­խար­հի հա­յե­րը հա­վա­տով կլց­վեն, որ չես զլա­նա դրա շատ փոքր մասն իրենց փո­խան­ցել, հա­յե­րե­նին` սուրբ լեզ­վին, եկե­ղե­ցուն, որ ինք­նին սուրբ ըն­տա­նիք է, դպրոց­նե­րին, հի­վան­դա­նոց­նե­րին` իրենց բժիշկ­նե­րով ու բուժ­քույ­րե­րով և նո­րա­գույն, խե­լա­ցի ու հրաշ­ա­գործ սար­քա­վո­րում­նե­րով, սքան­չե­լի հո­վիտ­նե­րում ծվա­րած ծե­րա­նոց­նե­րին, ամեն տե­սա­կի մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին` նե­րառ­յալ անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն և հա­յե­րեն ամ­սագ­րե­րի ու գր­քե­րի և պար­սա­վագ­րե­րի հրա­տա­րա­կու­մը: Մենք փոքր ածու ենք, հայ տղա, և չնա­յած մեր քա­նա­կը գնա­լով ավե­լա­նում է, բայց մի­այն Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նում: Մնա­ցած բո­լոր վայ­րե­րում ան­հե­տա­նում ենք` ամուս­նա­նա­լով, ինչ­պես ասում են, «օտար­նե­րի»` ոչ ­հա­յե­րի հետ, ինչ­պես ինքդ ես վար­վել, և մեր գրե­թե մե­ծա­գույն մա­սը` աշ­խար­հով մեկ: Ինք­ներս ան­կա­րող ենք կար­դալ մեր մայ­րե­նի լեզ­վով և հա­զիվ ենք խո­սում, և մեր զա­վակ­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ան­տար­բեր են այդ ամե­նի հան­դեպ և ան­տեղ­յակ են այն ամե­նից, որ կա­րե­լի է ասել, թե իս­կա­պես մերն է, իրոք հայ­կա­կան, այն, ին­չը մեզ­նից յու­րա­քանչ­յու­րը այս­պես թե այն­պես ի զո­րու է հա­վա­տալ, թե հրաշ­ա­լի է, սա­կայն միևնույն ժա­մա­նակ այդ իրո­ղու­թյա­նը չի հա­վա­տում: Եվ եթե այդ եր­կու մի­լի­ար­դից մի քիչ նվի­րես մյուս հա­յե­րին, ինչ­պես երե­սուն տա­րուց ավե­լի արել է Ալեք Մա­նուկ­յա­նը` մա­քուր հի­սուն մի­լի­ո­նից ավե­լի գու­մար տա­լով, բո­լոր հա­յե­րը ամ­բողջ աշ­խար­հում կտես­նեն լու­սան­կար­ներդ բո­լոր հայ­կա­կան օրա­թեր­թե­րում, շա­բա­թա­թեր­թե­րում, ամ­սագ­րե­րում, որ տպագր­վում են երկ­րագն­դի բո­լոր ծա­գե­րում հա­յե­րե­նով, անգ­լե­րե­նով, ֆրան­սե­րե­նով և հա­րա­վա­մե­րիկ­յան իս­պա­նե­րե­նով, որով­հետև մեզ­նից շա­տե­րը Ար­գեն­տի­նա են տե­ղա­փոխ­վել և այն­տեղ եկե­ղե­ցի­ներ ու դպ­րոց­ներ են հիմ­նել:

Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism