AD (728x90)

Thursday, January 22, 2015

Պատմություն: Նախագիծ I (Ժամանակագրական աղյուսակ)

Share it Please
Վանի թագավորություն
Ք.ա 9-րդ դարից 7-րդ դարավերջ
Վանի թագավորություն
Թագավորության արքաների թողած արձանագրություններում՝ Բիայնիլի, երբեմն՝ Նաիրի
Ասորեստանական աղբյուրներում՝ Ուրարտու
Աստվածաշնչում՝ Այրարատյան թագավորություն

Ք.ա 9-րդ դարի 80-70ական թվականներ
Հարավնաիրյան երկրների փոխարեն սկսում է հիշատակվել մեկ միասնական Նաիրի պետություն



Արամու Ուրարտացի        ( Ք.ա  859-843թթ)
Վանի թագավորության առաջին թագավորն է
Արշավել է Փոքր Ասիայի և Մարաստանի դեմ:
Կարողացավ պայքարել նաև Ասորեստանի դեմ

Սարդուրի Առաջին
( Ք.ա 835-825 թթ.)
Ասորական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 830 թվականին:
Կառուցել է Տուշպա մայրաքաղաքը՝ ի պատիվ Տուշպե աստվածուհու:
Նրա օրոք թագավորության սահմանները հասնում էին Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովիտը:
Պայքարել է
 Ասորեստանի դեմ
Իշպուինի (Ք.ա 825-810 թթ.)
Ստեղծել է
·         Ուրարտական սեպագրերը
·         Միասնական դիցարանը
Ստեղծված սեպագրերով թողել է արձանագրություններ Խալդյան դարպասի կամ Մհերի դռան վրա:


Մենուա (Ք.ա 810- 786 թթ.)
Իշպուինիին հաջորդելով՝ նույն Խալդի դարպասին թողել է արձանագրություններ, նրա գործը շարունակելով՝ ստեղծել կանոնավոր բանակ:
Կառուցել է Մենուայի ջրանցքը (72կմ), որն այսօր էլ վերականգնվել ու օգտագործվում է:
Հայկական պարի արևելքում ստեղծել է Մենուախիլի քաղաքը, որը ծառայում էր որպես ռազմական հենակետ:
Նվաճել է.
·         Կումենուն
·         Ասորեստանը
·         Մելկեան
·         Մանայի
թագավորությունը

Արգիշտի (Ք.ա 786-764 թթ.)
Սկզբում նվաճում է Դիաուխի և Էթիունի միավորությունները
Ք.ա 786-781 թթ. նրա գլխավորությամբ ստեղծվեց Վանի աշխարհակալությունը
Ք.ա 781-778 թթ. ընդդեմ Ասորեստանի տարավ հաղթական պատերազմը: Եվ Վանի թագավորությունը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն ուժը:
Գերիշխանության
սահմանները.
·         Փոքր Ասիայի
արևելյան
պետությունները
·         Մերձուրմիան
ավազանի մի
քանի երկրներ
·         Հարավում՝
մինչև Պարսից
ծոց և
Բաբելոնիա
Սարդուրի Երկրորդ
(
Ք.ա 764-735 թթ.)
Առաջին արշավանքը Մելիետես պետության դեմ (դարձավ հարկատու)
Երկրորդ արշավանքը՝ Արմե, Ուրմե, Մանա երկիր
Ասորեստանի արևելքով վերանվաճեց Բաբելոնը
740 թվականին
 
արշավեց Կոլխա՝
կոլխերի երկիր:
Տերության սահմանները.
·         Հյուսիս՝ Սև ծով
·         Հարավ՝ Բաբելոն, Պարսից ծոց
·         Հարավ-արևմուտք՝ Միջերկրական ծով
·         Հյուսիս-արևելք՝ Կուր գետ
·         Արևելք՝ Կասպից ծով
·         Արևմուտք՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան



Ռուսա Առաջին (Ք.ա 735-710 թթ.)
Սևանա լճի ավազանում հիմնեց երկու ամրոց՝ Խալդ և Թեյշեբա աստվածների անուններով:
Ք.ա 719 թ.-ին բախում Ասորեստանի արքա Սարգոն 2-րդի հետ: Վերջինս անհաջողություն է կրում: Ռուսան արշավում է արևելք՝ գրավելով նոր տարածքներ:
Իսկ Սարգոն 2-րդը Ք.ա 714 թ.-ին արշավում է Վանի թագավորության դեմ, սակայն հաջողություններ չի գրանցում:

Ռուսա Երկրորդ (Ք.ա 685-645 թթ.)
Ք.ա 660-ական թվականներին սրվում են Ասորեստան-Վանի թագավորություն հարաբերություննeրը:
Ք.ա 650-ականներին տեղի են ունենում բախումներ:
Վանի թագավորության դեմ ռազմական գործողություններ են սկսում հյուսիսում հայտնված կիմերները:

Ռուսա Երրորդ (Ք.ա. 643 թ.)
Վանի արքայատոհմն աստիճանաբար թուլանում է: Սակայն անկման ստույգ թվականը հայտնի չէ:



Ք.ա 612 թ.-ից հիշատակվում է Պարույր Հայազունու ստեղծած պետությունը:






Written by

We are Creative Blogger Theme Wavers which provides user friendly, effective and easy to use themes. Each support has free and providing HD support screen casting.

0 կարծիք:

Post a Comment

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism