AD (728x90)

  • 2793 Pine St

    2793 Pine St

    Nulla facilisi. Cras blandit elit sit amet eros sodales, non accumsan neque mollis. Nullam tempor sapien tellus, sit amet posuere ante porta quis. Nunc semper leo diam, vitae imperdiet mauris suscipit et. Maecenas ut neque lectus. Duis et ipsum nec felis elementum pulvi...

  • 1100 Broderick St
  • 868 Turk St
  • 420 Fell St

Feature Top (Full Width)

Latest Updates

Saturday, May 9, 2015

Իմ վերջին ուսումնական տարին

Եկավ այն պահը, որն ավարտ է կոչվում: Ավարտում ենք մեր շատ սիրելի դպրոցը: Տարիներ առաջ անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ այս օրը այսքան շուտ կգա: Բայց յուրաքանչյուր ավարտ ինչ-որ նոր բանի սկիզբն է:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորել եմ յոթերորդ դասարանից սկսած: Այս վեց տարիների ընթացքում շատ բան եմ հասցրել սովորել: Մինչ կրթահամալիր գալը շատ բարդույթներ ունեի, բայց այստեղ ուսանելու տարիների ընթացքում դրանք իսպառ վերացան, կարծես չէին էլ եղել: Կրթահամալիրը թույլ է տալիս յուրաքանչյուր սովորողի լինել ազատ, նախաձեռնող, ինքնուրույն:  Կրթահամալիրն է ինձ օգնել ընտրելու իմ ուսումը շարունակելու ուղղությունը: Կրթահամալիրում դու ես ընտրում այն առարկաները, որոնք քեզ հետաքրքրում են:  Ուսումնասիրելով տարբեր առարկաներ, ես վերջապես հասկացա, թե որ ուղղությամբ  պետք է շարունակեմ իմ ուսումը: Կրթահամալիրը նաև առանձնանում է յուրահատուկ դասաժամերով: Օրինակ՝ 12-րդ դասարանի դասացուցակում ընդգրկված են պարի դասաժամեր: Այդ դասաժամին մենք սովորում ենք տարբեր տեսակի պարեր, թե ազգային, թե ժամանակակից: Պարի միջոցով է մարդը ծանոթանում իր ազգային ժառանգությանը,պատմությանը:  Այստեղ սովորելու տարիների ընթացքում մասնակցել եմ տարբեր ճամփորդությունների, ճամբարների, սկսել եմ ավելի լավ ճանաչել հայրենիքս: Այս ճամբարներից կառանձնացնեի Կուրթանի ռազմամարզական ճամբարը: Մի քանի օր ապրեցինք բանակային կյանքով, հասկացանք, թե ինչ է բանակը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շատ կարևոր դեր է ունեցել իմ կյանքում և վստահ եմ, որ դեռ ունենալու է: 

Wednesday, February 11, 2015

Վահան Տերյան

Իմ Տերյանը
Տերյանը ժամանակակիցների հուշերում
«Հայ գրականության գալիք օրը» հոդվածի վերլուծություն
«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն
Վահան Տերյանի անծանոթ նամակը
Նամականի
«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն
«Երկիր Նաիրի» ժողովածուն
  • Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են:
  • Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:
  • Որևէ բանաստեղծության  (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ
  • Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին
  • Մասնակցություն «Տերյանական օրեր» ստուգատեսին

1.Տերյանը ժամանակակիցների հուշերում

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
Հովհաննես Թումանյան
***
Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղել ես «անլեզու». Սերդ ես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկությունդ ու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր…
Պարույր Սևակ
«…Եվ նորից կզգանք, որ
Մեր սրտին դու մո՛տես
Մորմոքող հրի պես մեր
Հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
Հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
Վահան Տերյան…»:
Եղիշե Չարենց
«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:
Ավետիք Իսահակյան

2. «Հայ գրականության գալիք օրը» հոդվածի վերլուծություն

Վահան Տերյանը իր «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում խոսում է մարդկանց սահմանափակ մտածողության մասին: Կարդալով հոդվածը հասկանում ես, որ մարդիկ մինչև հիմա նույնն են մնացել: Նրանց մտածելակերպը չի փոխվել: Կարծես Տերյանը հենց մեր օրերի մասին է գրել: Տերյանը նաև նշում է, որ եթե հայ նշանավոր մարդիկ, ովքեր գործել են Հայաստանից դուրս, գործեին Հայասանում, ապա նրանք նույնքան հայտնի չէին լինի: Օրինակ՝ Այվազովսկին, Տերյանի կարծիքով, Հայաստանում գործելու դեպքում լավագույն դեպքում թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ կլիներ:

3. «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն

Տերյանը «Հոգևոր Հայաստան» հոդվածում խոսում է Հայաստանի վիճակի և հայկական հարցի մասին: Այն զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլև օտարներին: Տերյանը կատարում է համեմատություն հոգևորի և ֆիզիկականի միջև: Իմ կարծիքով դրանք չի կարելի համեմատել, քանի որ յուրաքանչյուրն իր տեղը ունի: Որոշ դեպքերում ֆիզիկականն ավելի կարևոր է, քան հոգևորը, այլ դեպքերում՝ հակառակը: Սակայն պետք է նշել, որ առանց հոգևորի ֆիզիկականը անիմաստ է ու դատարկ, իսկ առանց ֆիզիկականի հոգևորն իմաստ ունի:

4. Վահան Տերյանի անծանոթ նամակը

(Հատված 1915 թ. սեպտեմբերի 13-ին Պետրոգրադից Ցոլակ Խանզադյանին հասցեագրված նամակից)
… Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այս գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կեղմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է սա շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ: Իմ տարակուսանքների աճման և զարգացման մեծ զարկ տվեց Գորկին, որի մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին: Նա ասում է (կարդա և զարմացիր): 1. Ռուս ժողովուրդն անգութ ու չոր, դատողական ժողովուրդ է, բայց զգայնական (ոչ թե զգացմունք, այլ սլավոնական զգայնություն): 2. Դաժան է, ինչպես ոչ մեկ այլ ժողովուրդ, և կյանքից այլ օրինակների շարքում (ամբողջ կույտ օրինակներ բերեց) հետևյալ օրինակը: Սիբիրում գողեր կան, որոնք թեյաբեռներից թեյ են գողանում: Եվ երբ բռնում են, գիտե՞ս ինչ են անում նրանց: Հետանցքից ցցափայտ են մտցնում այնպես, որ մյուս ծայրը բերանից դուրս գա, և ձեռքերը հետևից կապում են այդ փայտին… — Գողերի նկատմամբ որտե՞ղ են վարվում այդպես,- հարցնում է նա: Ես հիշեցի, որ ախր մեզ մոտ էլ դուխոբորները (տոլստոյականները) արոտախախտման (ապօրինի արածեցման) համար մինչ ի մահ ծեծում են դագանակներով: Բայց թողնենք, իհարկե, ես այժմ չեմ կարող ամենը պատմել քեզ, և այս ամենը չափազանց մերկապարանոց կթվա քեզ: Այս ամենը, ինչ խոսք, ինձ խելահեղ որոշման չի մղում, սակայն ստիպում է խորհել այն ստրկամտորեն հիացական վերաբերմունքի վրա, որը պաշտամունքայնության է հասել մեր մեջ և մեզ սարքել մոլի սլավոնաֆիլներ: Ռուսական տխրահռչակ անկեղծության առթիվ գիտե՞ս ինչ ասաց Գորկին: — Այդ խոսքերը գործերի ստորությունն արդարացնելու անզուսպ մղումից են, և դրանք՝ այդ խոսքերը նրան (Գորկուն) վրդովմունք են պատճառում: Տոլստոյն, ասում է,- չոր, անգութ, եսամոլ մարդ էր, ընսմին չափազանց զգայնամոլ (նա շատ բան պատմեց, բայց շատ երկար կլինի գրել): Նրա վերաբերմունքը Տոլստոյի նկատմամբ գրեթե նույնն է, ինչ Պառլոյինը (իհարկե, որպես գրողի, նա բարձր է գնահատում և սիրում նրան): Երևակայիր, նույնիսկ Չեխովին է նա անվանում անգութ և ասում է, թե նա բարեկամության զգացմունք չուներ և ընդհանրապես իր մեջ ամփոփված մի ծերուկ ամուրի էր…

5. Նամականի

«Նամակ Մարթա Միսկարյանին».
«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»
Վահան Տերյանի առաջին նամակը զոքանչին՝ Ա. Պախալովային.«Մեծարգո Ալեքսանդրա Նազարովնա.
Երեք-չորս օրից հետո ես ու Սուսաննան պետք է պսակվենք, մինչդեռ ես մինչև հիմա ոչ մի տող չեմ գրել Ձեզ: Բայց ճշմարիտ, Ալեքսանդրա Նազարովնա, չգիտեմ ինչից սկսեմ և ինչով ավարտեմ նամակս, որը վաղուց պատրաստվում եմ գրել Ձեզ և ոչ մի կերպ չեմ կարողանում: Բանն այն է, որ ախր ես առաջին անգամ եմ ամուսնանում և Ձեզ գրում եմ նույնպես առաջին անգամ, ուստի հուսով եմ, կհասկանաք, թե ինչու դա ինձ համար այնուամենայնիվ դժվար է: Իհարկե, ես կուզենայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր բարեհաճ վերաբերմունքի համար դեպի իմ և Սուսաննայի ամուսնությունը, Ձեր բարի ցանկությունների համար, որոնք ինձ հաղորդեց Սուսաննան: Թերևս պետք է որ Ձեզ շնորհակալություն հայտնեմ նաև այն բանի համար, որ լույս աշխարհ եք բերել իմ հարսնացուին: Կարծես այդպես էին անում փեսացուները բարի հին ժամանակներում, ինչպես այդ գրում են բարի հին վեպերում: Ասում են, զոքանչները չար են լինում, բայց ես համոզված եմ, որ ուրիշներից երջանիկ կլինեմ, և դա ինձ շատ և շատ ուրախացնում է: Ձեզ հղում եմ անկեղծ սրտագին ողջույն: Իմ կողմից բարևեցեք ձերոնց բոլորին, որոնց հետ դժբախտաբար կամ բոլորովին ծանոթ չեմ, կամ շատ քիչ եմ ծանոթ:
Կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ Ձեզանից ամեն ինչի համար և ցանկանում եմ Ձեզ շատ–շատ տարիների առողջություն և ուրախություն: Համբուրում եմ ձեր ձեռքը:
Ձեր՝ Վահան
Ձեզ բարևում են Սուսանան և իմ ընկեր Ցոլակը, որը խաչեղբայր է լինելու»:
Նամակի վերջում Սուսաննան գրել է. «Սիրելի մայրիկ, ես էլ բարևում և պինդ համբուրում եմ քեզ: Լավ ենք տեղավորվել: Վահանն ինձ շատ է սիրում, ես էլ նրան»:


6. «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։


7. «Երկիր Նաիրի» ժողովածուն

ՓՈՂՈՑՈԻՄ

Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…
Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին…
Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին…
Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն…

Tuesday, February 3, 2015

Մաթեմատիկա










Wednesday, January 28, 2015

Ես կարողանում եմ

Հայոց լեզու
Կարողություն
Բառակազմական վերլուծություններ, քերականական հոմանիշություն, բառերն ըստ իմաստի և ձևի, գործնական գրություններ: Հանձնարարված տեքստում գտնել խոսքի պատկերավորման բառային և շարահյուսական միջոցները: Կատարել թեստային աշխատանք:
Աշխատանք

Գրականություն
Կարողություն
Կարդալ հանձնարարված և լրացուցիչ գրականութոյւն, վերլուծել,կարծիք արտահայտել և գրել, վերաբերմունք արտահայտել: Գտնել խոսքի գեղարվեստական արտահայտչամիջոցները:Արտահայտել կարծիք:
Աշխատանք

Thursday, January 22, 2015

Պատմություն: Նախագիծ III (Թեստեր)

1)Նշված գրքերից որն է եղել առաջին տպագիր աշխատությունը:
Ա)Ուրբաթագիրք
Բ)Նոր տետրակ
Գ)Տաղարան
Դ)Պարզատումար

2) Նշվածներից որն է եղել առաջին պարբերական թերթը:
Ա)Գիտական շարժում
Բ)Ազատության ավետաբեր
Գ)Մշակ
Դ)Ազդարար

3)Ո՞վ է «Գիրք դատաստանի» աշխատությունը
Ա) Մովսես Խորենացին
Բ) Մխիթար Գոշը
Գ)Ստեփանոս Տարոնեցին
Դ)Վարդան Ալևելցին

4) Ո՞վ է գրել «Պատմություն Արծրունյաց տան» աշխատությունը
Ա) Թովմա Արծրունին
Բ) Վարդան Արևելցին
Գ) Մխիթար Գոշը
Դ) Ստեփանոս Տարոնեցին

5) Այս գիտնականներից ոքե՞ր են դասավանդել Տաթևի համալսարանում:
Ա) Հովհաննես Իմաստասեր, Հովհան Որոտեցի
Բ) Հովհան Որոտեցի, Գրիգոր Տաթևացի
Գ) Գրիգոր Տաթևացի, Ներսես Մշեցի
Դ) Հովհան Իմաստասեր, Ներսես Մշեցի

6)Երբ է կնքվել Գյուլիստանի պայմանագիրը և ում միջև:
Ա)1813, հոկտեմբերի 12, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Բ)1812, մայիսի 16, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Գ)1813, հոկտեմբերի 12, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:
Դ)1828, փետրվարի 10, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

7) Երբ է տեղի ունեցել Հալիձորի ճակատամարտը:
Ա) 1735
Բ)1727
Գ)1812
Դ)1729

8) Երբ են հայերը ընդունել քրիստոնեությունը
Ա)302
Բ)405
Գ)451
Դ)301

9) Երբ է տեղի ունեցել Էջմիածնի ժողովը
Ա) 1677
Բ) 1799
Գ) 1699
Դ) 1777

10)Երբ է տեղի ունեցել Անգեղակոթի ժողովը
Ա) 1677
Բ) 1799
Գ) 1699
Դ) 1777

11)Տարեթվերը դասավորել ըստ հերթականության
1) Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը
2)Թուրքմենչայի պայմանագրի կնքումը:
3)Հնչակյան կուսակցության ստեղծումը
4)Բեռլինի կոնգրեսը
Ա)2,4,1,3
Բ)2,4,3,1
Գ)4,3,2,1
Դ)3,1,2,4

12)Հայաստանի մայրաքաղաքները դասավորել իրենց հռչակման հաջորդականությամբ
1.Անի
2.Վաղարշապատ
3.Տիգրանակերտ
4.Արտաշատ
5.Կարս
6.Դվին
Ա)1,2,3,4,5,6
Բ)2,3,6,5,1,4
Գ)4.3.2.6.5.1
Դ)4,5,6,3,1,2

13)Տարեթվերը դասավորել ըստ հերթականության
1. Անգեղակոթի ժողով
2. Էջմիածնի ժողով
3.Հալիձորի ճակատամարտ
4.Ավարայրի ճակատամարտ
Ա)4,2,1,3
Բ) 4,3,2,1
Գ) 3,2,1,4
Դ) 4,2,3,1

14) Քաղաքները դասավորել ըստ իրենց հիմնադրման հաջորդականության
1.Տիգրանակերտ
2.Արտաշատ
3.Դվին
4.Երվանդաշատ
Ա)2,1,4,3
Բ)4,3,2,1
Գ)4,2,1,3
Դ)1,2,4,3

15) Արքաների անունները դասավորել ըստ իրենց գահակալման հաջորդականության
1.Խոսրով Կոտակ
2.Տրդատ Գ Մեծ
3.Վռամշապուհ
4.Արշակ Բ
Ա)4,3,2,1
Բ)2,3,1,4
Գ)2,1,3,4
Դ)2,1,4,3

16) Արքաների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության.
1) Տիգրան
2)Հեթում
3) Սանատրուկ
4) Աշոտ Բ
Ա)4,3,1,2
Բ) 4,1,3,2
Գ) 2,3,4,1
Դ)3,1,4,2
17) Քաղաքների անուննները դասավորել ըստ այդ քաղաքների հիմնադրման հաջորդականության.
1.Դվին
2. Արշամաշատ
3.Ռուսախինիլի
4.Տիգրանակերտ
Ա) 3,2,4,1
Բ)2,4,1,3
Գ) 3,2,1,4
Դ) 1,3,4,2
18) Դասավորել ճիշտ հաջորդականությամբ
1) Պարույր
2) Տիրան
3) Տիգրան Դ
4) Սանատրուկ
Ա) 1,3,2,4
Բ) 4,2,1,3
Գ) 2,3,4,1
Դ)1,3,4,2
19) Դասավորել ճիշտ հաջորդականությամբ
1) Դվին
2) Արտաշատ
3) Էրեբունի
4) Տիգրանակերտ
Ա) 3,2,4,1
Բ) 2,4,1,3
Գ) 2,3,4,1
Դ) 1,3,4,2
20) Դասավորել ճիշտ հաջորդականությամբ
1) Աբուսեթ ոստիկան
2) Հովսեփ Էմին
3) Իսրայել Օրի
4) Ներսես Մեծ հայոց կաթողիկոս
Ա)1,4,2,3
Բ) 4,1,3,2
Գ)4,1,2,3
Դ) 2,4,3,1

Պատմություն: Նախագիծ II (Պատմական տերմինների ցանկ)

1.      Թագավոր, միապետի հայկական տիտղոսներից մեկը, որ հաճախ ասոցացվում է «կայսր» տիտղոսի հետ։
2.      Սպարապետ- (պահլ.՝ «spah» - զորք, հեծելազոր և «pat»-գլխավոր) զինված ուժերի գլխավոր հրամանտարի անվանումը հին և միջնադարյան Հայաստանում։ Անմիջաբար ենթարկվել է թագավորին և գործել նրա հրամանով։ Ղեկավարել է ինչպես արքունի զորաբանակը, այնպես էլ իշխանական զորամասերը։
3.      Գունդստաբլ (ֆրանս. connétable), զորքերի գլխավոր հրամանատար (սպարապետ) Կիլիկյան Հայաստանում և Արևմտյան Եվրոպայում։ 
4.      Խնամակալություն, պայլություն, արքունի գործակալություն Կիլիկյան Հայաստանում (XII դարի 1-ին կեսից)։ Գործակալը կոչվել է «պայլ» կամ «հայր»։ Նա կրել է «ավագ պարոն» տիտղոսը։ Պայլը եղել է թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի խնամարկուն, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա հովանավորն ու պետության կառավարիչը։ Խնամակալությունը պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ:
5.      Հայդուկ՝ առավելապես Բալկաններում և նախկին Օսմանյան Կայսրության այլ տարածքներում պարտիզանական պայքար մղող ազատամարտիկների տարածված անվանում։ Հայդուկների խմբի ղեկավարը կոչվում է հայդուկապետ։ 
6.      Ֆիդայի (թարգ.՝ «զոհաբերող» կամ «փրկիչ») պատմության տարբեր ժամանակաշրջաններում Արևմտյան Ասիայի մի շարք հեղափոխական ռազմական կուսակցությունների, ազգային ազատագրական շարժումների, ահաբեկչական և այլ կազմակերպությունների մասնակիցների վերաբերյալ օգտագործվող հասկացողություն։
7.      Իշխան, ավանդական տոհմական ժառանգական տիտղոս, որը փոխանցվում է սերնդեսերունդ նույն տոհմի անդամների միջև։ Իշխանի կինը կրում է «իշխանուհի», իսկ չամուսնացած որդին և դուստրը կրում են համապատասխանաբար «իշխանազն» և «իշխանադուստր» տիտղոսները։
8.      Իշխանաց-իշխան (իշխողների իշխող), բարձրաստիճան տիտղոս-կոչում միջնադարյան Հայաստանում, շնորհվել է կողմնակալ-հրամանատարներին, տարածքներիկուսակալներին։
9.      Ոստանիկներ, ազնվական կրտսեր դաս վաղ միջնադարյան Հայաստանում։ Մեծ մասամբ սերել են արքայական տոհմից, կալվածներ ստացել արքունական տիրույթից՝ ոստանից։ Եղել են թագավորի առավել վստահելի վասաղները, համալրել ոստանիկ կամ արքունի հեծելագունդը։ Վարել են պալատական զանազան պաշտոններ։
10.  Մարզպան, (պահլ.` marzpan-կուսակալ), Սասանյան Իրանի գերիշխանությանը ենթակա վարչական միավորի՝ մարզպանության կառավարիչը, արքայից արքայի տեղապահը: Հայ Արշակունի արքայատան անկումից (428) և Մարզպանական Հայաստանի ստեղծումից հետո Սասանյան արքունիքը 5-7-րդ դարեր Հայոց մարզպաններ են նշանակվել թե՝ պարսիկ վերակացուներ, թե՝ հայ իշխաններ:
11.  Բերդատեր պարոն- Կիլիկիայի հայկական պետությունում բերդատեր պարոնները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը։ Մոտ 80 բերդատեր պարոններից յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը, հաճախ եղել նաև համապատասխան գավառի տերն ու կառավարիչը։
12.  Հազարապետություն- արքունական գործակալություն Արշակունյաց Հայաստանում, որը զբաղվում էր հարկերի հավաքագրմամբ, արքունական եկամուտների և ծախսերի կառավարմամբ։ Հազարապետի պաշտոնը ժառանգական էր:
13.  Խալիֆայություն- մուսուլմանական աշխարհում սկիզբ առած առաջին կառավարման համակարգից և ցույց է տալիս մուսուլմանների (համայնք) քաղաքական միասնություն։ Արիստոկրատ–սահմանադրական հանրապետություն, որը նշանակում է, որ պետության ղեկավարը, խալիֆան և այլ պաշտոնյաներ ժողովրդի և, իսլամիներկայացուցիչներ են և պետք է ղեկավարեն սահմանադրական և կրոնական օրենքներին, կամ շարիաթին համապատասխան։ 
14.  Բացարձակ միապետություն- կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։
15.  Սահմանադրական միապետություն-  Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա եական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ 
16.  Դուալիստական միապետություն- Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում։ 
17.  Տանուտերություն. տանուտեր-նախարարի իշխանությունը միջնադարյան Հայաստանում։ Սովորաբար եղել է ժառանգական և հորից փոխանցվել ավագ որդուն։ Նախարարի տերունական իրավունքները տարածվել են ոչ միայն իր տոհմի սեպուհների, այլ նաև նրան պատկան հողատիրույթների (գավառ, նահանգ) ու գրանցում բնակվող բնակչության վրա։
18.  Կապիտալիզմ- տնտեսական համակարգ, որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին:
19.  Ֆեոդ կամ Ավատ- (ուշ լատիներեն feodum, feudum)Արևմտյան Եվրոպայի երկրներում միջին դարերում հողատիրույթ կամ հաստատագրված եկամուտ (դրամով կամ բանաձևով), որ սյուզերենը պարգևում էր իր վասալին ժառանգաբար տիրելու համար՝ վերջինիս կողմից հօգուտ առաջինի ֆեոդալական ծառայություններ մատուցելու կամ սովորույթով նախատեսված դրամական վարձը մուծելու դիմաց։
Գավազանագիրք, գահացանկ, հոգևոր և աշխարհիկ իշխանավորների հաջորդության ժամանակագրական ցանկ, կարգ, աղյուսակ։ Հայ միջնադարյան մատենագրության տեսակ, պատմական երկ։ Հայ մատենագրության մեջ ավելի հաճախ հանդիպում են Հայոց կաթողիկոսների գավազանագիրք-գահացանկերը, որոնք հայտնի են «Կաթողիկոսք Հայոց», «Ըստ կաթողիկոսացն Հայոց», «Անուանք հայրապետացն Հայոց» և այլ խորագրերով։ Հնագույնը վերագրվում է 5–րդ դարի մատենագիր Եզնիկ Կողբացուն։ 

Feature (Side)

© 2013 Սևակ Սերգեյան. All rights resevered. Designed by Templateism